
Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավելի քան 60 երեխա անհայտ պատճառով թունավորման հետևանքով հայտնվել են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Հիվանդանոցում հայտնել են, որ բերվող երեխաների մոտ նույն ախտանշաններն են՝ թուլություն, սրտխառնոց և սուր գլխացավեր:
Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո երեխաների մի մասը գնացել է տուն, սակայն շուրջ 40-ը շարունակում են մնալ հիվանդանոցում:
Դեռևս հայտնի չէ, թե որն է երեխաների թունավորման պատճառը: