Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում: Այս մասին Յունկերը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայում շատերն են Եվրամիությանը կողմ, սակայն կառավարությունը այդքան էլ մեծ ցանկություն ցույց չի տալիս: «Տպավորությունն այնպիսին է, թե Թուրքիան ցանկանում է արգելակել անդամակցությունը ԵՄ-ին և դրա ողջ պատասխանատվությունը փորձում է նետել Բրյուսելի վրա»,- նշել է նա:
Յունկերը կարևորել է Թուրքիայի կողմից ԵՄ օրենքների նկատմամբ հարգանքի ցուցաբերումը՝ ընդգծելով, որ կառույցում այն մարդիկ են, ովքեր հավատում են ընդհանուր արժեքների: