Բաժիններ՝

Թուրքիայից արտաքսված լրագրողը վերադարձել է Ֆրանսիա

Թուրքիայի Հասանքեյֆ բնակավայրում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը մեկ ամիս պահվելուց հետո վերջապես արտաքսվել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Դեփարդոնին Շարլ դը Գոլ օդանավակայանում դիմավորել են մեծ թվով ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը:

Օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դեփարդոնն ասել է, որ պաշտոնական Անկարան իրեն ձերբակալելով, ապա արտաքսելով երկրից ուղերձ է հղել լրագրողներին: «Կարծում եմ, որ նրանց նպատակը Թուրքիայի հարավ-արևելքում լուրեր պատրաստող թուրք ու օտարերկրյա լրագրողներին ուժեղ ուղերձ հղելն էր»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս