Ղազախստանը ադրբեջանական կարտոֆիլը համարել է ոչ պիտանի
Ղազախստանը հունիսի 10-23-ը ետ է ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: Կարտոֆիլի ետ ուղարկման պատճառն եղել է այն, որ ներկրված ապրանքը անհրաժեշտ բուսասանիտարական ստուգում անցելուց հետո որակվել է ոչ պիտանի: