Բաժիններ՝

«Ապա մոտեցեք այստեղ». Թրամփն ընդհատել է Իռլանդիայի վարչապետի հետ զրույցը, որպեսզի հաճոյախոսություն անի լրագրողուհուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափն Իռլանդիայի նոր վարչապետ Լեո Վարադքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդհատել է խոսակցությունը, որպեսզի հաճոյախոսություն անի Իռլանդիայի ռադիոյի եւ հեռուստատեսության (RTE) լրագրողուհուն: Լրագրողուհին Սպիտակ տան Ձվաձեւ առանձնասենյակում կայացած զրույցի տեսագրությունը զետեղել է Twitter-ի իր էջում։

«Իսկ դուք որտեղի՞ց եք: Ապա մոտեցեք այստեղ»,- դիմել է Թրամփը լրագրողուհի Կատրինա Փերիին: «Մեզ մոտ այստեղ իռլանդական մամուլի այնքան գեղեցիկ ներկայացուցիչներ կան: Կատրինա Փերի, իսկ նա հիանալի ժպիտ ունի, հուսով եմ դուք նրան այդտեղ չե՛ք նեղացնի»,- հեռախոսով ասել է նա Վարադքարին:

Ինչպես հունիսի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը, Թրամփը եւ Վարադքարը զրույցի ընթացքում քննարկել են, մասնավորապես, Brexit-ը եւ միգրացիայի հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս