Ադրբեջանի բանկերը փակում են իրենց փոխանակման կետերը, որոնք գործում են իրենց բաժանմունքների ու մասնաճյուղերի սահմաններից դուրս, հայտնում է Trend-ը:
Բաքվի առևտրային ցանցերից անհետացել են սպիրտային խմիչքները: Պատճառն Ադրբեջանի կառավարության նոր որոշումն է, որի համաձայն՝ այսուհետ սպիրտային խմիչքները վաճառվելու են միայն կրեդիտ քարտերի միջոցով, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները շարունակվում են: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
Իրաքի բանակը երկրի արևմտյան Անբար նահանգում ազատագրել է Աշ-Շաի շրջանը ԴԱԻՇ-ի զինյալներից՝ ոչնչացնելով գրեթե 70 զինյալի, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով գեներալ-մայոր Նուման Աբդ ազ-Զուբայիին:
«Ալ-Քաիդա» խմբավորումը սպառնում է Սաուդյան Արաբիայի իշխանություններին իր տասնյակ կողմնակիցներին մահապատժի ենթարկելու համար, հայտնում է Reuters-ը:
Բաքվի մերձակա Նարդարան բնակավայրում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել ադմինիստրատիվ կարգով:
2016 թվականին ոչ նավթային ոլորտի զարգացումը լինելու է առաջնային, միջոցառումներ են ձեռնարկվելու նվազագույնի հասցնելու նավթից ունեցած կախվածությունը:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե իր երկիրը թույլ չի տա Սաուդյան Արաբիայի գործողություններին ազդել Սիրիայում ճգնաժամի կարգավորման գործընթացի վրա:
Եգիպտոսում կործանված «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռի զոհերի հարազատներն ամերիկյան դատարանում կպահանջեն փոխհատուցում յուրաքանչյուր զոհի համար 300 հազար դոլարից մինչև 1,5 միլիոն դոլար:
Հանցագործությունների թիվը, որն իրականացվել է ամանորյա գիշերը գերմանական Քյոլն քաղաքում, հասել է 516-ի, դրա 40%-ը կապված է սեքսուալ ոտնձգությունների հետ, հայտարարել է Քյոլնի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստանում են միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին այն բանի համար, որ վերջինս Հարավային Կորեա է ուղարկել թևավոր հրթիռներով ու միջուկային մարտագլխիկներով В-52 ռմբակոծիչ:
Հայտնի է դարձել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի ու «Գազպրոմի» ղեկավարների ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների մասին։ Այս մասին լուրը, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտնել է վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին:
Դեկտեմբերին բաքվում հրուշակեղենի խանութներում նկատվել էր տեսականու նվազում, իսկ վերջին օրերին դրանք ընդհանրապես փակվում են, հայտնում է haqqin.az-ի թղթակիցը:
Քյոլնի ոստիկանության տեղեկություններով՝ 20 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է 6 պակիստանցու վրա կենտրոնական կայարանի մոտակայքում, ավելի ուշ, խմբից անջատված 5 մարդ իրականացրել են հարձակում Սիրիայի քաղաքացու վրա, հայտնում է TASS-ը:
Ինտենսիվ մաքրման աշխատանքներից հետո, որ սկսվել էին ձնահոսքերի վերացումից հետո, վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում կատարելով Վրաստանի տարածաշրջանային ու ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությանը:
Նավթն ու գունավոր մետաղներն այսօր էժանացել են չինական տնտեսության հեռանկարների նոր մտավախությունների ֆոնին, իսկ ոսկին թանկացել է՝ հասնելով վերջին 2 ամսվա առավելագույնին:
Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դևիդ Բոուին: Այս մասին իր Twitter-ում հայտնել է նրա որդին՝ կինոռեժիսոր Դանկան Ջոնսը՝ դրանով իսկ հաստատելով գրառումը, որը ավելի վաղ տարածվել էր Դևիդ Բոուի Facebook-յան էջում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում չի խախտել միջազգային իրավունքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքական իրավապահ մարմինները հայտարարել են նվազագույնը 32 քուրդ զինյալի ոչնչացման մասին երկրի հարավ-արևելքում անցկացված ուժային օպերացիայի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:
Շվեդիայի «Սկվստա» օդանավակայանում՝ ուղևորներից մեկի մոտ հայտնաբերել են պայթուցիկ նյութի հետքեր, հայտնում է AirLive պորտալը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ֆինլանդիայի իշխանություններն անհանգստացած են երկրում սեքսուալ հողի վրա հանցագործությունների թվաքանակի ավելացման փաստի առնչությամբ, հայտնում է ntv.ru-ն:
Քյոլնում, որի տասնյակ բնակչուհիներ հայտարարել էին Ամանորի գիշերը ներգաղթյալների կողմից իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին, «Պեգիդա» հակամիգրացիոն շարժման կողմից կազմակերպվել էր բողոքի ակցիա:
Նվազագույնը 40 մարդ է մահացել Սիրիայի արևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի Մաարետ-էն-Նուուման քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԴԱԻՇ-ի առաջնորդի երկրորդ տեղակալ Նասր ալ-Ուբայդին սպանվել է Իրաքի Անբար նահանգի օդային օպերացիայի արդյունքում, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Հայտնի մոդելավորող Կառլ Լագերֆելդին կասկածում են 15 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 20 միլիոն եվրո) եկամուտները թաքցնելու մեջ, որ գոյացել են որպես լուսանկարիչ գործունեության ընթացքում ու ալբոմներ հրապարակելիս:
Հոլանդացի նկարիչ Վան Դեյկի աշխատանքը, որը հայտնաբերվել է Ստամբուլում, բնօրինակն է, գրում է Hurriyetdailynews-ը՝ հղում կատարելով փորձագետների մեկնաբանություններին:
Քյոլնի ոստիկանապետ Վոլֆգանգ Ալբերսը վաղաժամ թոշակի է ուղարկվել խիստ քննադատությունների ֆոնին, որ ուղղված էին ամանորյա գիշերը կանանց նկատմամբ հարձակումների հետաքննության հասցեին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով գերմանական լրատվամիջոցներին:
Հունվարի 8-ին Լոնդոնի բորսայում ադրբեջանական Azeri Light ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1,79 դոլարով կամ 5%-ով՝ վաճառվելով 1 բարելի դիմաց 34 դոլարով, հայտնում է Report-ը:
Իրանը հերքում է հայտարարությունն այն մասին, թե իր դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել՝ նշելով, թե դա եղել է իրանցի դեսպանի նախաձեռնությունը:
ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրի հետ, լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է RIA Novosti-ն: