
Ադրբեջանցին Ուկրաինայում ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականին

Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով քաղաքի ոստիկանական մամուլի ծառայության հայտարարությունը:
Ծեծի ենթարկվելուց հետո 36-ամյա տուժածը ծանր մարմնական վնասվածքներով, գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Տուժածի կինը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Վեճը սովորական լեզվակռվից վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում ադրբեջանցին իր ընկերների հետ միասին դաժան ծեծի է ենթարկել զինվորականին և փախուստի դիմել: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը կարողացել է հայտնաբերել և ձերբակալել 23-ամյա ադրբեջանցուն: