Բաժիններ՝

Մոնղոլիայի նախագահը երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը

Հուլիսի 7-ին ընտրված՝ Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգան հուլիսի 10-ին երդում է տվել Պետական մեծ խուրալի պատգամավորների, Սահմանադրական դատարանի ղեկավարի եւ կառավարության անդամների առջեւ: Այս մասին հաղորդել է ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը:

Երդում տալուց հետո նորընտիր նախագահը հայտարարել է, որ մտադիր է «աշխատել աղքատության մակարդակի իջեցման եւ Մոնղոլիայի քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ»: «Ես պատրաստ եմ ուշադրությամբ լսելու երկրի քաղաքացիների կարծիքները, կհարգեմ Մոնղոլիայի ազգային շահերը եւ կվերականգեմ տնտեսությունը, ինչպես նաեւ կընդլայնեմ արդյունաբերական հատվածի ներուժը, կապահովեմ պետության բնապահպանական հավասարակշռությունը»,- ասել է Բաթուլգան:

Խալթամաագիյն Բաթուլգան Մոնղոլիայի նախագահ է ընտրվել այս տարվա հուլիսի 7-ին՝ ստանալով ընտրողների 50,6 տոկոսի ձայնը: Նախագահական լիազորությոունների ժամկետը, Մոնղոլիայի Սահմանադրությանը համապատասխան՝ կկազմի չորս տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս