Գերմանիայում ապաստան է կառուցվել ԼԳԲՏ հանրույթը ներկայացնողների համար: Ինչպես հայտնում է Middle East Eye-ը, Նյուրնբերգում գտնվող կենտրոնը նախատեսված է 8 մարդու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով հանգամանքը, որ Դոնբասում իրավիճակը հեռու է կայուն լինելուց, պետք է երկարաձգի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կալիֆորնիա նահանգի պետական մարմինները հունվարի 22-ին հայտարարեցին Օրինջի մարզի բանտից ծայրաստիճան վտանգավոր երեք բանտարկյալների փախուստի մասին՝ սահմանելով 50 հազար դոլարի պարգևատրում՝ նրանց վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելու դիմաց:
Բրիտանացի երգչուհի Ադելը չի թույլատրել ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը նախագահական արշավի ժամանակ, հայտնում է The Independent-ը:
Իրանը բանակցություններ է վարում չինական ու եվրոպական ընկերությունների հետ արագընթաց երկաթուղային ճանապարհի նախագծի մշակման աշխատանքների շուրջ, ասել է Իրանի տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին:
«Չափազանց կարևոր է ԼՂ հակամարտությունում Իրանի դիրքորոշումն օգտագործելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
ԴԱԻՇ-ի ղեկավարությունը եռակի նվազեցրել է զինյալների աշխատավարձերը Թուրքիայում նավթի անօրինական վաճառքի եկամուտների նվազումից հետո, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարծում են, որ Միացյալ Նահանգներում նախկինի պես ոտնահարվում են աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքները, հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիային Սիրիայի հարակից բնակավայրերը գնդակոծելու մեջ ու բացատրություն է պահանջել ՆԱՏՕ-ից ու Պենտագոնից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահվան 171 դեպք, նրանցից 2-ը երեխաներ են՝ մինչև 17 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տիկին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և խաղաղության ապահովումը:
Իրանը կստանա մատչում իր ավելի քան 100 միլիարդ դոլարի արտասահմանյան հաշվեհամարներին, որոնք ապասառեցվել են միջուկային գործարքի կնքումից հետո, հայտնում է Associated Press-ը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հաջող օրինակներից մեկը: Youtube-ում գերատեսչության կայքում հայտնվել է նոր տեսանյութ, որը ցուցադրում է, թե ինչպես են ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները ավիահարված հասցնում հակառակորդի օբյեկտներին:
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ 2015թ. բազմաբնույթ քաղաքական և տնտեսական փոփոխությունների տարի էր հատկապես տարածաշրջանային երկրների համար, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսությունը կարողացավ ապահովել 2.9% տնտեսական ակտիվության ցուցանիշ:
Հունաստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանին գտնվող İpsala ու Pazarkule հսկիչ-անցագրային կետերը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, հայտնում է Trend-ը:
«Ֆինանսական օժանդակության տրամադրումը կոռումպացված, օտարերկրյա վարչակարգին, որը շարունակում է շրջափակման մեջ պահել և հարձակվել իր քրիստոնյա հարևանի վրա, դեմ է ամերիկյան արժեքներին»,- նշել են Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին օգտագործել իր զգալի ազդեցությունը, որպես Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի առաջատար անդամ՝ հանդես գալու ընդդեմ ցանկացած նմանատիպ ֆինանսական օժանդակության»,- նրանք շարունակել են:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի իրավական նորմերի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Եվրամիությունն Ադրբեջանին 3.5 մլն եվրո է տրամադրել միգրացիոն գործընթացները կառավարելու նպատակով:
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել դարձյալ Թուրքիայի տարածքում տեղակայել Patriot զենիթահրթիռային համակարգեր այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերին պատկանող ինքնաթիռը կրկնակի խախտել է այդ երկրի օդային տիրույթը, հայտնում է Haber7 թերթը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ցանկության մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նվազագույնը 11 մարդ է սպանվել Մեքսիկայի Գերերո նահանգում դեռահաս աղջնակի ծննդյան արարողությանը, հայտնել է շրջանի նահանգապետ Էկտոր Աստուդիլյո Ֆլորեսը:
Անկարան չի համաձայնեցրել Թուրքիայի տարածքով ռուսական ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, այդ իսկ պատճառով ռուսական բեռնափոխադրողների մուտքը երկիր արգելված է, հայտնել է Ավտոմոբիլային բեռնափոխադրողների միջազգային ասոցիացիայի մամլո ծառայությունը:
Հունվարի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը, որը վարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է լրագրողներին, որ դեռ չի հաջողվել համաձայնության գալ ԵՄ-ի ու Բրիտանիայի հարաբերությունների վերանայման շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բաքվի «Մոսկվա» հանրախանութում ոսկերչական խանութների սեփականատերերը բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նվազեցնել վարձավճարները, հայտնում է haqqin.az-ը:
Այսօր Սումգայիթի «Քարվան» առևտրի կետում բողոքի ակցիայի են դուրս եկել առևտրականները, հայտնում է haqqin.az-ը:
Վրաստանում նախօրեին խոզի գրիպից տղամարդ է մահացել: Ինչպես հայտնել է Վրաստանի Հասարակական առողջության ու վերահսկողության ազգային կենտրոնը, դեպքը տեղի է ունեցել գիշերը Թբիլիսիում:
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հեռացել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերից: Այդ մասին հայտնի է դարձել կուսակցության նիստի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ռուսական The New Times պարբերականը հետաքննություն է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դստեր վերաբերյալ, հայտնում է korrespondent.net-ը:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը: