89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի ամենամեծ աստղերից մեկը՝ Ժաննա Մորոն:
Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում գերության մեջ է եղել, և գերությունից ազատվել է միայն ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Սեյմ է ուղարկել իր կողմից վետո դրված երկու օրինագիծ, որոնք առնչվում էին դատական համակարգում փոփոխություններին:
ԱՄՆ-ը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ են ընդլայնելու ռազմավարական համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի նախագահ Ռայմոնդաս Վեյոնիսը՝ ամփոփելով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահների հանդպման արդյունքները:
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն, ով երկօրյա այցով Էստոնիայում է, հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների համար վտանգ է ներկայացնում, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի այդ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են այն բոլոր զինյալներին, որոնք մասնակցել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակմանը:
Սիրիացի փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով Թուրթիայում ձերբակալվել են մի խումբ զինվորականներ:
Եվրամիության (ԵՄ) երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը ԵՄ-ից թագավորության դուրս գալով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան աշխատակցի հայտարարությունը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում 20-22 հազար խրոնիկ թմրամոլներ կան:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի 26-30-ը «Արդարության համաժողով» կազմակերպել:
Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները:
Հուլիսի 31-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասնուհի Ժաննա Մորոն:
Երկրում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին՝ Կանոբի գյուղի մոտ, հուլիսի 31-ին 150 խմ ծավալով սողանք է տեղի ունեցել:
Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմի շրջանակում հետևողականորեն շարունակելով Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների «որսը»` մեկ շաբաթում ձերբակալել են 831 մարդու:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտտե Ցիպրիսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանություն տալը միջազգային նորմերի խախտում է անվանել:
Երկրորդ պայթյունն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան շրջանում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:
Ստամբուլում իր աշխատասենյակում սպանված են գտել ազգային անվտանգության մարզային վարչության պետ Հաքան Չալըշքանին:
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայում մահապատժի ընդունման հարցին:
Առնվազն 25 մարդ է տուժել Իրանի հարավ – արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդել է IRNA գործակալությունը:
Եզդիների ցեղասպանությունից փրկված 12 տարեկան Իմադ Թամոն օրերս կարողացել է գտնել իր մորը, որը երեք տարի առաջ նույնպես փրկվել եւ իր վեց երեխաներից չորսի հետ մեկնել է Կանադա:
Քատարը մերժում է ճգնաժամից դուրս գալու երկխոսության համար այն պայմանները, որոնք շարադված են Մանամայում կայացած հանդիպման արդյունքներով Էմիրությունը բոյկոտած երկրների արտագործնախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ:
Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտը պայթեցրել է իրեն Իրաքի դեսպանատան մոտ:
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Սլովենիայի զորքերի մասնակցությամբ:
Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, եւս վեցը տուժել կայծակի հարվածների հետեւանքով, հաղորդել է Odisha Sun Times հրատարակությունը:
Ադրբեջանում զինված հարձակում են գործել, որի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։
Սահմանադրական ասամբլեայի ընտրության օրվա ցույցերի ընթացքում սպանվել են 11 և գրեթե 100 մարդ ձերբակալվել են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ: Այս մասին Միացյալ Նահանգների վարչակազմի երկու պաշտոնյաներ հայտնել են Politico թերթին, որոնց անունները չեն հայտնում: