Բաժիններ՝

Կրակոցներ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակել

Հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը և հայտնել, որ ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, ով ատրճանակին նմանվող առարկայով կրակոցներ արձակելիս է եղել ու մոտենալով պարզել է, որ վերջինը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն»,–գրում է կայքը։

Ոստիկանության գվարդիայի տեսուչին տղամարդը հայտնել է, որ ձեռքինն ատրճանակ է, պատկանում է իրեն, և քանի որ ատեստավորման քննության է, մի քանի անգամ կրակել է գետնին։

Կայքի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։ Տղամարդն ինքնակամ ներկայացրել է ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930