ՌԴ գլխավոր շտաբի ղեկավարությունը որոշում է կայացրել առաջին անգամ ռազմական պայմաններում փորձարկել նորագույն «Սու-35С» կործանիչները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ զինվորական գերատեսչության իր աղբյուրին:
Եվրամիությունը 50 միլիոն եվրո կհատկացնի Աֆրիկայի երկրներին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է korrespondent.net-ը:
Նիգերիայի արևելքում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 86 մարդ, հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիացի շեֆ-խոհարար Բենուա Վիոլյեն, որի ռեստորանը 2015 թվականի դեկտեմբերին ճանաչվել էր աշխարհում լավագույնը, մահացած է հայտնաբերվել սեփական բնակարանում, հայտնում է BBC-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ զիկա վիրուսը, որը ենթադրաբար մեծաթիվ նորածինների մոտ նկատվող արատի պատճառն է, արագորեն տարածվում է Ամերիկա մայր ցամաքներով մեկ, և այն կարող է սպառնալ ավելի քան չորս միլիոն մարդու:
Կիրակի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սաիդ Զեյնաբ կոչվող շիական դամբարանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունները խլել են նվազագույնը 50 մարդու կյանք, հայտնում է BBC-ն:
Անկարան մեղադրել է այդ քրդական խմբավորմանը՝ Թուրքիայում գործող Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հետ կապեր ունենալու մեջ: Վերջինների դեմ Թուրքիան հարավարեւելյան հատվածներում ծավալել է ռազմական գործողություններ,, ինչպես նաև օդային հարվածներ է հասցնում Իրաքի հյուսիսում. Այս ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր արմատախիլ անել այդ կազմակերպությունը:
«Ի տարբերություն Իրան-Ադրբեջան հարաբերությունների՝ Իրան-Հայաստան հարաբերություններն անկեղծ բնույթ են կրել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում։ Ուստի հասկանալի է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն ակտիվացնում է իր հարաբերությունները բոլոր երկրների հետ բոլոր ուղղություններով, սակայն Իրանը չի մոռանում իր իրական բարեկամների մասին»:
Թեև արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին, այնուամենայնիվ, պանրի արտահանում Ռուսաստան նույնպես չի իրականացվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների ասոցիացիայի նախագահ Արմեն Գիգոյանը:
Իտալիայի հյուսիսային Պյեմոնտ շրջանի Օստանա քաղաքում 1980-ականներից ի վեր առաջին անգամ երեխա է ծնվել: Քաղաքի բնակչության թիվն արդյունքում հասել է 85-ի: Ճիշտ է նաև, որ քաղաքի բնակիչների կեսը Օստանայում մշտապես չի բնակվում:
Ռոք երաժիշտ Դևիդ Բոուին կտակել է իր աճյունափոշին շաղ տալ Բալիում՝ «համաձայն բուդդիստական ծեսերի»: Այդպիսին է լեգենդար երաժիշտի ցանկությունը, որը հնչել է Նյու Յորքի դատարանում, հայտնում է LifeNews-ը:
«Օլանդը պետք է հիմա արագ և հստակ քայլերով նախաձեռնի և շոշափելի արդյունք տա: Մենք սպասում էինք, որ օրինագիծը պետք է հաստատվի իր նախագահության առաջին տարվա ընթացքում, սակայն դա տեղի չունեցավ, այդ հույսերը, որ կային, չիրականացան, այդ պատճառով հիմա ասում ենք, որ հույսերով չենք առաջնորդվում, այլ՝ քայլերով, և այդ քայլերից մեկը մոտ ժամանակաշրջանում Ժան Պոլ Կոստայի կողմից նոր օրինագծի նախապատրաստումն է»:
Facebook-ը կարգելի օգտատերերին հրազենային զենք վաճառել մասնավոր եղանակով:
«Այն պահից հետո, երբ Իրանը նման քայլեր է ձեռնարկել, որոնց մասին խոսում եք, իրավիճակ է փոխվել տարածաշրջանում՝ Հայաստանն այլևս ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը ԵՏՄ անդամ է, հայ-իրանական սահմանը ոչ միայն ազգային սահման է, դա Իրան-ԵՏՄ սահման է, դա որակապես այլ բնութագրություն է, որին հայաստանյան քաղաքագետներն ուշադրություն չեն դարձնում։ Ամեն ինչ փոխվում է»։
Նիդեռլանդները կմասնակցի Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվելիք ավիահարվածներին: Նման որոշման, դիտարկելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիմումները, հանգել է իշխող կոալիցիան հունվարի 29-ին Հաագայում:
Իրանի ներկայացուցիչները չեղյալ են հայտարարել օտարերկրյա ներդրողների հետ նավթային ոլորտի հետ համաժողովի աշխատանքը վիզաների ստացման խնդիրների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NIOC նավթային ընկերության ղեկավարի տեղակալ Ալի Կարդորին:
Միջազգային վարկանշային Standard & Рoor’s գործակալությունը երեկ իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով՝ BBB-ից՝ ներդրումային մակարդակի վերջին աստիճանից մինչև «աղբային» BB+ մակարդակ՝ նավթի գների անկման ֆոնին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են Թեհրանի հետ առևտրային կապերի ամրապնդման հարցում ունեցած շահագրգռությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Հիմնական պատվիրակությունը, որը ներկայացնում է Սիրիայի ընդդիմությանը, ուղևորվում է Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հակամատության կարգավորման բանակցությունների աշխատանքին, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներին, որոնք հացադուլ են հայտարարել, մեղադրել է ահաբեկչների շահերին ծառայելու մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի ու Լիբանանի սահմանի հարևանությամբ գրավել են «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման զինյալների ռազմական ճամբարը, սպանվել է 5 ահաբեկիչ, 6-ը պատանդ են վերցվել, հայտնում է «Ռոսբալտը»:
Թուրքիան Եվրամիությունից պահանջում է ավելացնել ֆինանսական օգնության ծավալները, որ խոստացել էին տրամադրել միգրացիոն ճգնաժամի խնդիրների լուծման համար, հաղորդում է գերմանական Die Welt թերթը:
Համոզմունքը, որ լավ արևելյան քաղաքականություն կարելի է վարել Եվրամիության միջոցով, միֆ է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Սեյմում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին ու մեկնաբանություններին, հաղորդում է Լեհաստանի ռադիոն:
«Ամեն գյուղ կունենա իր փոքրիկ արևային գործարանը։ Հայատանում ու ԼՂՀ-ում կարելի է ստեղծել այդպիսի 500 գործարան։ Դա կլինի համակարգ, որը ամռանը կծառայի գյուղամթերքների մշակման համար, իսկ ձմռանը` դպրոցների, մանկապարտեզների ջեռուցման: Կից կարող է գործել նաև բաղնիք-լվացքատուն: Գործարանի արժեքը 500 հազար դոլարից 1 մլն դոլարի սահմաններում է` կապված գործարանի չափերից»։
Եվրոպոլը (Europol) ներկայացրել է իր նոր ինտերնետ կայքը՝ eumostwanted.eu-ն, որտեղ տեղադրված են Եվրոպայում ամենից շատ հետախուզվող կասկածյալների ու հանցագործների լուսանկարներն ու կից տրված են նրանց հանցանքի համառոտ նկարագրությունները, հայտնում է Euronews-ը:
Հունվարի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաֆարով Նահիդ Ֆիքրեթ օղլուն (Səfərov Nahid Fikrət oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից 2 թուրք զինծառայողի սպանության մասին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում ընդդիմադիր ակտիվիստներ են կալանավորվել, հայտնում է ադրբոջանական «Ազադլիգ» թերթը:
«Լավրովի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է անհրաժեշտությունը, որ Սիրիայի հարցով բոլոր միջազգային մասնակիցները առաջընթաց գրանցեն քաղաքական գծով: Նա կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս կարևոր քայլեր ձեռնարկի՝ ապահովելու սիրիացի ժողովրդի կարիքներն ու առաջընթաց գրանցի Ժնևի բանակցություններում»:
Մեքսիկայի 23 նահանգներում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է TASS-ը: