Բաժիններ՝

Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր իսրայելական կողմին Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու» փորձ անելու մեջ:

Նեթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ ասվում է. «Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:

Թվիթերյան միկրոբլոգում խնդրի առնչությամբ գրառում էր արել նաև Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահսոնը: Գրառման մեջ ասվում էր. «Ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաքրքրվի իր երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության օրերն արդեն վաղուց են անցել»:

Իսրայելի իշխանությունները որոշել էին ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղի դետեկտոր դնել, սակայն միջազգային բուռն արձագանքից հետո հանել էին դետեկտորներն ու փոխարենը տեղադրել տեսահսկող համակարգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս