ԱՄՆ-ը կնպաստի Լիբիայի միասնության վերականգնմանը. Ռուբիո

Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է աշխատել գործընկերների հետ՝ Լիբիայի միասնության վերականգնմանը նպաստելու համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում Լիբիայի ազգային բանակի հրամանատարի տեղակալ Սադդամ Հաֆթարի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հաֆթարի հետ քննարկել է լիբիական զինված ուժերի միավորումը և կայուն խաղաղության համար պայմանների ստեղծումը։

«ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել լիբիացի առաջնորդների և միջազգային գործընկերների հետ՝ հանուն Լիբիայում խաղաղության, միասնության և բարգավաճման», – հավելել է Ռուբիոն։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուբիոն և Հաֆթարը խոսել են երկրի ռազմական, տնտեսական և քաղաքական ինստիտուտները միավորելու համար Լիբիայի ղեկավարությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել լիբիացի առաջնորդներին պառակտումը հաղթահարելու և դեպի միասնություն առաջ շարժվելու նրանց ջանքերի համար, պարզաբանել է Պիգոտը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է առաջատար դեր խաղալ դիվանագիտական ջանքերում, որոնք ուղղված են Լիբիայի միասնության աջակցմանը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության ձևավորման պայմանների ստեղծմանը, որը կկարողանա առաջնորդել Լիբիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930