Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա այցելելու հնարավորությունն ուսումնասիրվում է դիվանագիտական խողովակներով:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի ծրագրում ստանալ այլ երկրների քաղաքացիություն:
Ութամյա ամերիկուհի դպրոցականն ընտանիքի հետ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը: Այս մասին հայտնել է Inside Edition-ը:
GTA ավազակախմբի հինգ մասնակիցներ զինաթափել են պահակախմբին եւ կրակ բացել Մոսկվայի մարզային դատարանում: Հինգ ավազակներից երեքը ոչնչացված են, երկուսը՝ զինաթափված ու կալանավորված:
«Մեր դիվանագիտության առաջ բարդ խնդիրներ են կանգնած՝ պետք է կարողանալ շատ ճկուն լինել ստեղծված իրադրությունում՝ քիչ արյունով դուրս գալու համար, որովհետև Հայաստանը որդեգրել է (ճիշտ է որդեգրել), որ լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ զարգացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»:
Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել է այս երկրի կառավարության նոր ղեկավար:
Թուրքական Ինջիլիքի ռազմաբազայից հուլիսի 31-ի դրությամբ վերջնականապես հանվել է Գերմանական ռազմատեխնիկան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին տեղի ունենալիք գերագույն ռազմական խորհրդի նիստից առաջ հանդիպելու է Վաչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հաշվի առնի երկկողմ հարաբերությունների լայն սպեկտրը, այժմ Անկարայի հետ փոխգործակցությունը համապատասխանում է Եվրամիության շահերին:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերջին օրերին հսկողության տակ են վերցրել Սիրիայի Ռաքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատվարի հանգուցային շրջանները:
РИА Новости-ի հետ զրույցում փաստաբան Սոֆյա Ռուբասսկայան տեղեկացրել է, որ Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ. Նա հայտնել է, որ հրաձգության հետևանքով տուժել են դատարանի աշխատակիցներ. ինքը լսել է մոտ 20 կրակոց:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով խախտել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները, եւ Թեհրանն այդ գործողությունները գանգատարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ) հուլիսի 30-ին Ռաքքայում նկարահանված 30 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել:
Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Կրեմլը հորդորում է բոլոր կողմերին, որոնք Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման դերակատարության են հավակնում, խուսափել լարվածության աճ հրահրող գործողություններից։
Եվրամիությունը պաշտպանիչ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից «նախեւառաջ Ամերիկան» նշանաբանի ներքո պատժամիջոցների պատրվակով արդյունաբերական քաղաքականության անցկացման դեպքում:
Վենեսուելայի հետախուզական ծառայությունների աշխատակիցներն օգոստոսի 1-ին բերման են ենթարկել տնային կալանքի տակ գտնվող Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային՝ երկրի ընդդիմության առաջնորդներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստորագրել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին փաստաթուղթը, «այդ որոշումը շուտով օրենսդրական տեսք կստանա»:
Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին պայթյուն են իրականացրել:
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա դա եղավ, և ի՞նչն էր դրա պատճառը: Սա, իհարկե, պատահական և անսպասելի քայլ չէր Միացյալ Նահանգների կողմից, որովհետև դա մտնում է նրա աշխարհաքաղաքական գործողությունների հիմնական նպատակների մեջ»:
Այս երկրներից ահաբեկչության շոշափուկները տարածվում են դեպի տարածաշրջանի այլ երկրներ, ինչի մի ցավալի օրինակին ականատես եղանք վերջերս, երբ վերոհիշյալ ահաբեկչական կառույցի գործողությունների թիրախ դարձավ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը:
ԱՄՆ-ի աջակցությունը շատ կարեւոր է վրաց-ռուսական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացի համար:
Ադրբեջանի բանկային համակարգը 2016-ին մանաթի արժեզրկման և համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի ու գների անկման հետևանքով հայտնվել է բավականին ծանր իրավիճակում:
Առնվազն 60 խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի Դեյր Զորի նահանգի մի քանի շրջաններում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
ՉԺՀ-ն ոչ մեկին թույլ չի տա իր տարածքի մի կտոր իսկ «պոկել» եւ իր ինքնիշխանությանը վնաս չի հանդուրժի: Օգոստոսի 1-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ստեղծման 90-ամյակի պատվին կայացած հանդիսավոր ժողովում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:
Իզմիրի նահանգի Շիրինջե զբոսաշրջային գյուղում քանդելու ենթակա շինությունների ցանկում ներառված են պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող տունը, ինչպես նաև նրա և մտավորական Ալի Նեսինի կողմից համատեղ կառուցված Նեսին հիմնադրամին պատկանող 2 երկու շինություն` Մաթեմաթիք Քյոյը և Թիյաթրո Մեդրեսեսին:
Վրացական կողմը կարող է պահանջել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից, ինչի մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։
Գերմանիայի կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրամիությունը խստացնի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ:
Պենտագոնը եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռների եւ այլ սպառազինության մատակարարումների պլան, Սպիտակ տնից հավանություն առայժմ չի ստացվել:
Հերբերտ Զալբերը օգոստոսի 15-ից կթողնի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի իր պաշտոնը, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ-ի մի աղբյուրի: