Բաժիններ՝

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում տեղի ունեցած պայթյունից երկու թուք զինվորներ են սպանվել

Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին պայթյուն են իրականացրել:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պայթյունի հետևանքով 2 թուրք զինվորականներ են սպանվել:

PKK զինյալները նախապես ինքնաշեն պայթուցիկները տեղադրել են ավտոճանապարհին և շրջանում հետախուզական գործողություններ իրականացնող զինվորականների անցնելու պահին պայթեցրել:

Տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031