Բաժիններ՝

Էրդողանը Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդից առաջ որոշել է հանդիպել վարչապետ Յըլդըրըմին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին տեղի ունենալիք գերագույն ռազմական խորհրդի նիստից առաջ հանդիպելու է Վաչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Հանդիպումը տեղի է ունենալու Թարաբյաում գտնվող նախագահական նստավայրում:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվելու է գերագույն ռազմական խորհրդի հետ կապված հարցեր:

Գերագույն ռազմական խորհրդի հանդիպումն ընթանալու է հույժ գաղտնի և փակ պայմաններում:

Ներկայումս Գերագույն ռազմական խորհրդում ներառված է 4 զինվորական և 10 քաղաքացիական պաշտոնյա:

Խորհրդում զինվորականների թիվը պակասել է 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո և հավաքվել է նոր կազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս