Բաժիններ՝

Վանաձորում զինծառայողն ամայի տարածքում է կրակել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում է կրակել մանր գնդիկներով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, թե Վանաձորում կրակոցներ են հնչել, իսկ կրակողը եղել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս.–ն։ Զինծառայողն ինքնակամ ներկայացրել էր ատրճանակը ու հայտնել, որ ատեստավորման քննության է պատրաստվում, ուղղակի գետնին է կրակել մի քանի անգամ։ Կայքում նյութին կից նաև լուսանկար է հրապարակված, որտեղ երևում է բակային տարածք ու բազմաթիվ կրակոցների հետքեր։

«Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում է կրակոցներ արձակել` համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան։ Զենքը պատկանում է իրեն։ Տղամարդը մի քանի անգամ մանր գնդիկներով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին: Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն»,– հայտնեցին ՔԿ–ից։

Քննչական մարմինը նաև հայտնում է, որ մամուլում որպես դեպքի վայր ներկայացված լուսանկարն իրականությանը չի համապատասխանում:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930