Առնվազն վեց մարդ է զոհվել Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզու ֆրանսիական (հյուսիսային) մասում մոլեգնող «Իրմա» փոթորկից:
Փրկարարը պատմում է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ․
Դերասանուհի Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ պատմել է արքայազն Հարրիի նկատմամբ իր սիրո մասին, նշելով. «Անձամբ ինձ դուր է գալիս մեծ սիրո պատմությունը», տեղեկացնում է BBC-ին:
Ավիապատահարների հետաքննության եվրասիական նոր հանձնաժողովն աշխատանքը կսկսի 2018 թվականին:
Կարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդել շուրջ 37 ﬕլիոն մարդու վրա:
«Այո, տարօրինակ է, ու դա խոսում է երկակի ստանդարտների մասին, որը կիրառում է Ռուսաստանը։ Եվ ուզում եմ մի ճշտում անել ձեր ասածի մեջ՝ ոչ միայն մատակարարել է, այլև շարունակում է ծանր զենքեր մատակարարել Ադրբեջանին»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունները ԱՄՆ-ի առաջնային լուծուﬓերից չեն, սակայն դրանց կիրառումը չի բացառում:
Վավերագրական ֆիլմում ցուցադրվում են նաև իրական կադրեր, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց և կտրում նրանց ականջները 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման ժամանակ…
Վերջին օրերի ընթացքում Բանգլադեշից Մյանմա փախած ռոհինջա մուսուլմանների մինչեւ 80 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները:
Իրաքյան Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը ներկայացրել է այն քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից անկախության շուրջ հանրաքվեի ժամանակ:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կարող է Ռեքս Թիլերսոնին փոխարինել պետքարտուղարի պաշտոնում:
Իսրայելն իր պատմության մեջ աննախադեպ մերձեցման է հասել արաբական երկրների հետ, չնայած պաղեստինյան հիմնախնդրի կարգավորված չլինելուն:
Սիրիական զորքերը երկրի կենտրոնում եւ արեւելքում «ջախջախիչ պարտության» են մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Սոֆիան եւ Աթենքը կարող են միջնորդներ դառնալ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
ՄԱԿ-ը սիրիական կառավարությանը մեղադրում է 2017 թվականի ապրիլին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենք օգտագործելու մեջ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ Մյանմայում բռնությունների նոր ալիքի տարածման պատճառով:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ փախստականների տարաբնակեցման բաժնեմասերի չեղարկման՝ Բուդապեշտի եւ Բրատիսլավայի հայցի վերաբերյալ Եվրամիության դատարանի վճիռը «սարսափազդու է ու անպատասխանատու»:
«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում»:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը:
«Սնարյադը հո հենց էնպես չեկավ, ընկավ մեր գլխին: Հետախուզություն կա, բան կա…»,- պատասխանեց Ա.Զաքարյանը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ նավթի բռնարգելքի սահմանումն անխուսափելի է, եւ Ռուսաստանին հորդորել է համագործակցել այդ հարցում:
Եվրամիության 28 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 6-ին համաձայնեցրել են Ռուսաստանի սեւ ցուցակը կես տարով երկարացնելը, որի գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
«Այդ համաձայնագրից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասաց Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ խոսելով աշնանը կնքվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել հայրենիք վերադարձնել արտասահմանում գտնվող ամերիկյան կապիտալը եւ փոխել երկրի հարկային օրենսգիրքը։
Սեուլը հայտնել է սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկման ֆոնին Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD չորս լրացուցիչ համակարգեր ծավալելու մասին:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը երկրի փաստական քաղաքական ղեկավարն է, Ռաքհայնի նահանգում ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկնաբանել է իրադրությունը՝ հայտարարելով հանրապետությում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «համատարած ապատեղեկատվության» մասին։
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Իսպանիայի եւ Մարոկկոյի իրավապահ մարմինները կալանքի տակ են վերցրել վեց մարդու, որոնք «խոշորամասշտաբ գրոհներ» էին նախապատրաստում:
Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի իրավապահ մարմինները պարզում են Նևա գետից դուրս բերված տղամարդու մահվան հանգամանքները: