Բաժիններ՝

Սիրիական բանակը «ջախջախիչ հաջողությունների» է հասել ԻՊ-ի դեմ պայքարում

Սիրիական զորքերը երկրի կենտրոնում եւ արեւելքում «ջախջախիչ պարտության» են մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սեպտեմբերի 6-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Նա ճշտել է, որ զինյալները դուրս են շպրտվել 59 բնակավայրերից: Նա կառավարական բանակի ամենախոշոր հաղթանակներից մեկն է համարել ճակատամարտը Դեր Զոր քաղաքի մերձակայքում: «Շահած է ահաբեկչական խմբավորումների դեմ մարտը Դեր Զոր քաղաքի շրջանում, որն իր կարեւորությամբ եւ մասշտաբով գերազանցում է բոլոր նախընթաց հաղթանակները: Սիրիայի ժողովուրդը դրան սպասում էր ավելի քան երեք տարի»,- նշել է Ռուդսկին:

Ինչպես ճշտել է գեներալ-գնդապետը, քաղաքի վրա հարձակումը զարգանում է հարավից՝ Եփրատ գետի երկայնքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930