Ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց մարդ է ձերբակալվել Իսպանիայում և Մարոկկոյում
Իսպանիայի եւ Մարոկկոյի իրավապահ մարմինները կալանքի տակ են վերցրել վեց մարդու, որոնք «խոշորամասշտաբ գրոհներ» էին նախապատրաստում: Այդ մասին հայտնել է Իսպանիայի ՆԳ նախարարը:
Իսպանիայի ոստիկանությունը եւ Մարոկկոյի կարգի պահապանները «վերացրել են ջիհադիստական ահաբեկչական խումբը, որը բաղկացած էր վեց մարդուց, ասված է Իսպանիայի ներքգործնախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ նրանցից հինգը ձերբակալվել են Մարոկկոյում, եւս մեկը՝ Մելիլիա իսպանական միջատարածքի մերձակայքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: