Ամերիկացի երգիչ, լեգենդար դերասան և երաժիշտ Ֆրենկ Սինատրայի որդին՝ Ֆրենկ Սինատրա-Կրտսերը մահացել է 72 տարեկանում, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Անկարայում գտնվող իրենց դեսպանությունը, հայտնում է Reuters-ը:
Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին տեղեկությունը հրապարակված է այդ խմբավորման կայքում:
Բաքվի Վճռաբեկ դատարանն այսօր որոշում է կայացրել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով, հայտնում է contact.az-ը:
Մոսկվայում ադրբեջանցի գործարարի են գնդակահարել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մարտի 17-ի վաղ առավոտյան Սյավյանսկի ճեմուղու բնակելի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու մարմին՝ բռնության հետքերով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է խորհրդարանից անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 5 պատգամավորների, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Դոնալդ Թրամփը հերթական փայլուն հաղթնական է տարել «սուպերերեքշաբթիի» ժամանակ, սակայն, հնարավոր է, որ դրանով ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը դրել է անհարմար վիճակի մեջ, գրում է BBC-ն:
14 պաղեստինցի ուխտավոր է մահացել Հորդանանի հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Հաղորդվում է, որ ավտոբուսը կողաշրջվել է, տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, նոր պատժամիջոցների սահմանման պատճառը Փխենյանի կողմից միջուկային ու բալիստիկ հրթիռների փորձարկումներն են, տեղեկացնում է BBC-
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր սեփական օգտահաշիվը կբացի Instagram սոցցանցում, հայտնում է իտալական Ansa գործակալությունը՝ հղում կատարելով Վատիկանի հեռահաղորդակցության պրեֆեկտ Դարիո Վիգանոյին:
«ԽՍՀՄ-ի պահպանման շուրջ առաջին հանրաքվեի անցկացումից (1991 թվականի մարտի 17) 25 տարի անց քաղաքացիների մեծամասնությունը վերստին պատրաստակամություն է հայտնել հաստատական պատասխան տալ: Այսպես, ռուսաստանցիների 64 տոկոսը հայտարարում է, որ կքվեարկեր ԽՍՀՄ-ի պահպանման օգտին»,- ասված է սոցհարցման նյութերում: Նորացված տեսքով Խորհրդային Միության պահպանման վերաբերյալ հարցին բացասական պատասխան է տվել ՌԴ-ի քաղաքացիների 20 տոկոսը:
«Հայաստանի իշխանությունների ռազմավարական նպատակը պետք է լինի երկրի զարգացման և պաշտպանունակության ապահովման խնդիրը, իսկ այդ խնդրի կարևորագույն բաղադրյալն այն է, որ ոչ մեկին չպետք է թույլ տրվի՝ մեր կենսական շահերը անտեսելու և ոտնահարելու միջոցով՝ անխափան առաջ մղել սեփական շահերը»:
Դերասան Սերգեյ Բեզրուկովի ընկերը՝ Վադիմ Վերնիկը, հայտնել է, որ դերասանն ու 32-ամյա ռեժիսոր Աննա Մատիսոնը գաղտնի ամուսնացել են՝ առանց աղմկոտ հավաքույթի, հայտնում է Elle-ը: «Խաղաղ, առանց աղմուկի:
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում, երկու սենյականոց բնակարանում, իր բազմանդամ ընտանիքի հետ ապրող Մուհամեդ Ֆարիսին այդ թաղամասում ոչ բոլորն էլ ճանաչում:
Դեսպան Միլսը պետք է գնահատանքի արժանանա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի համար: Սակայն, Վաշինգտոնում նրա վերադասները պետք է գիտակցեն, որ նրա լավ աշխատանքը վարկաբեկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խայտառակ բառախաղերով…
168.am-ի հարցին՝ կարծիքներ կան, որ ռուսական ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան և Սաուդյան Արաբիան էլ ավելի կակտիվանան Սիրիայում, բանախոսներն ի՞նչ կասեն այս մասով, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Ես նույնպես մտավախություն ունեմ, որ նրանք կակտիվանան հատկապես այն հատվածներում, որոնք որ ավելի մոտ են Թուրքիայի հետ սահմանին: Մենք գիտենք նաև, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի որոշ ինքնաթիռներ իրականացնում էին օդային հարվածներ, այսինքն՝ այս հատվածում նման ակտիվություն հնարավոր է, որ լինի»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նոր տվյալները վկայում են այն մասին, որ ԴԱԻՇ-ը վերջին 14 ամսում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում ու Իրաքում գրաված տարածքների 22%-ը, հայտնում է BBC-ն:
Թուրքիայում կալանավորում ու աշխատանքից ազատում են գիտնականներին, որոնք իրենք ստորագրությունն էին հունվարին դրել երկրի հարավարևելյան քրդական շրջաններում ծայր առած բռնությունները դադարեցնելու կոչի ներքո:
ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի հանրապետականների հաջորդող բանավեճերին, որոնք նշանակված են մարտի 21-ին, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ու նրան ուղեկցող անձանց, հայտնում է APA-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները քրդերին մեղադրել են Անկարայի ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ մինչ հետաքննությունն սկսելը, հայտնում է RIA Novosti-ն:
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մարտի 16-ին սկսվել է հայտարարություններով եւ պատգամավորների ծեծկռտուքով: Այդ մասին հայտնել է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքը:
Նավթարդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը, տեղի կունենա ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Reuters-ը:
Դիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ընդունել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով պլանավորում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, հայտնում է Interfax-ը:
Սիրիայի քաղաքական քարտեզը մոտ ապագայում կարող է վերափոխվել: Այն բանից հետո, ինչ ռուսական ուժերն սկսել են հեռանալ Սիրիայից, աղմկահարույց նորություն է եկել այն տարածքներից, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում մահացել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին՝ Ալեքսանդր Եսենին-Վոլպինը, ով հայտնի այլախոհ էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, ԽՍՀՄ-ում իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, հայտնում է Interfax-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ողջունում է Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը: