![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրմա» փոթորիկը կարող ծանր հետևանքներ ունենալ շուրջ 37 ﬕլիոն մարդու համար. ՄԱԿ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/UN-MAK_640x420.jpg)
Կարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդել շուրջ 37 ﬕլիոն մարդու վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Այս կապակցությամբ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Կարիբյան ծովի տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ համատեղ սկսել են աշխատել Բարբադոս կղզու վրա` օգնելով երկրներին պայքարել «Իրմա» փոթորկի դեմ: Անհրաժեշտության դեպքում նրանց կﬕանան նաև լրացուցիչ մասնագիտական խմբեր: