Բաժիններ՝

2017թ. ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքեր են արձանագրվել Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Ջերսիից (65.3մլն ԱՄՆ դոլար),Կիպրոսից (13.7 մլն ԱՄՆ դոլար), ԱՄԷ-ից (1.1 մլն ԱՄՆ դոլար) և Կուբայից (729 հազ. ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն արձանագրվել Գերմանիայից (15.7մլն ԱՄՆ դոլար) և Միացյալ Թագավորությունից (3.4 մլն ԱՄՆ դոլար):

Դիտարկվող ժամանակահատվածում վերոնշյալ զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` հանքարդյունաբերություն (36.0 մլն ԱՄՆ դոլար), անշարժ գույքի հետ կապված գործունեություն (7.9 մլն ԱՄՆ դոլար), ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում (7.0 մլն ԱՄՆ դոլար) և կացության կազմակերպում (2.5 մլն ԱՄՆ դոլար): Միաժամանակ, խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքեր են արձանագրվել մեծածախ և մանրածախ առևտրի (3.2 մլն ԱՄՆ դոլար) ոլորտում:

Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի`զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս