![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառումը
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/trump_640x420.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունները ԱՄՆ-ի առաջնային լուծուﬓերից չեն, սակայն դրանց կիրառումը չի բացառում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կտեսնենք, թե ինչ է կատարվելու»,- ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որն անցել է շատ բարեկամական և ուժեղ մթնոլորտում: Ենթադրվում է, որ օրակարգային հարցերից ﬔկը եղել է կորեական ճգնաժամը: