Բաժիններ՝

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կարող է դառնալ նոր պետքարտուղար. Foreign Policy

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կարող է Ռեքս Թիլերսոնին փոխարինել պետքարտուղարի պաշտոնում: Այդ մասին գրել է Foreign Policy հրատարակությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրների:

«Անցած շաբաթ համառորեն լուրեր էին պտտվում, որ Թիլերսոնը հեռանում է, եւ նա կզբաղեցնի պաշտոնը»,-հայտարարել է անունը չնշված պաշտոնյան:

Պետդեպարտամենտի նախկին եւ գործող մի քանի պաշտոնյաներ հրատարակությանը հայտարարել են, որ լուրերի առիթ են դարձել Թիլերսոնի հազվադեպ հայտնվելը հանրության առջեւ եւ նրա կողմից արտաքին քաղաքականության այնպիսի հանգուցային հարցերի վերաբերյալ պատշաճ թվով հայտարարություններ չանելը, ինչպիսիք են՝ Իրանի կողմից «միջուկային գործարքի» կատարումը եւ ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային փորձարկումները:

Փորձագետների գնահատմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի տպավորիչ մեկնաբանությունների ֆոնին հյուսիսկորեական հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հրապարակային հայտարարությունների անբավարարությունն ընդհանուր առմամբ նվազեցնում է երկխոսության կարեւորությունը ճգնաժամի լուծման նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր մոտեցումների ցուցակում:

«Այսպիսով, Հյուսիսային Կորեայի հետ կապված իրադրության մեջ դիվանագիտության իրական դերը մինչ այժմ համեստ էր»,-հայտարարել է ԱՄՆ-ի Անվտանգության պահպանման նկատմամբ նոր մոտեցումների կենտրոնի մասնագետ Միրա Ռափ-Հուփերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս