Երեք ենթադրյալ ահաբեկիչները ռումբերը Բրյուսելի օդանավակայան կարող էին տեղափոխել իրենց ճամպրուկներով: Այս մասին, ինչպես հայտնում է AFP-ն, հայտարարել է Բելգիայի Զավենտեմ կոմունայի ղեկավար Ֆրանսիս Վերմեյրենը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը առաջատարներն են Արիզոնա նահանգում կայացած դեմոկրատների ու հանրապետականների ներկուսակցական ընտրություններում:
Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 45,5 տոկոսով փոքր է` 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:
«Մոսկվան հիանալի հասկանում է, որ Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների ֆոնին հանրությունը դժգոհ է ՌԴ-ի հետ համագործակցությունից, և ՌԴ-ի համար կարևոր է հարթել կնճռոտ խնդիրները, ոչ վաղ անցյալում բարձրացվել էր ՀՀ զենքի մատակարարումների հարցը, որը Ադրբեջանում, չգիտես ինչու, անօրինական են համարում»:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է Բաքվի համար, և նրանք փորձում են ինչ-որ կերպ դուրս գալ իրավիճակից։ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք դեռ վերջերս մտածում էին, որ պատմական քամու տակ են ընկել, համոզվեցին, որ դա այդպես չէ, նրանք այսօր ծեծված և ընկճված վիճակում են՝ հազիվ պահպանելով իրենց իշխանությունները»։
Համացանցում տարածվել է Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում այս տեղի ունեցած պայթյունների հեղինակների լուսանկարը:
Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը բելգիական կոմղի հետ ճշտում է` արդյոք ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք:
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին միավորվել ահաբեկչության դեմ հաղթանակ տանելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Փարիզ հրապարակուող «Նոր Յառաջ» պարբերականը ֆրանսական աղբիւրէ մը առնելով իր տեղեկութիւնը Լիոնի թեմէն ներս առկայ սքանատալի մը մասին գրած է: Թերթը, որ իր տեղեկութիւնը առած է ֆրանսական «Le Progrès»-էն գրած է, թէ «մինչ Լիոնի թեմը մանկամոլութեան ծանրակշիռ պնդումներ կը դիմագրաւէ այս օրերուն, այլ գայթակղութիւն մըն ալ ի յայտ եկաւ Հայց. Եկեղեցիէն ներս:
Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 198 մարդ, 34 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում:
Բրյուսելի կենտրոնում հայտնվել են բանակային ստորաբաժանումներ եւ զրատեխնիկա: Լուա փողոցում գտնվող կառավարական թաղամասը, եվրաթաղամասը, որտեղ տեղակայված են ԵՄ-ի պաշտոնական հաստատությունները, շրջափակված են ոստիկաններով եւ բանակային զրահամեքենաներով:
Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման, հայտնում է LifeNews-ը:
Բելգիայում տարհանում է իրականացվել Տիանժի ատոմային էլեկտրակայանում: Այդ մասին հաղորդում է HLN տեղական թերթի կայքում: Տարհանումը կապված է արդյոք մարտի 22-ի առավոտյան երկրում կատարված ահաբեկչական գործողությունների հետ, թե պլանավորված է, հասկանալի չէ:
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Բրյուսելի ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «սխալ քաղաքականության անխուսափելի հետևանք», հայտնում է Sana գործակալությունը՝ հղում կատարելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Ռուսաստանում սկսվել են սիրիական մրգերի ու բանջարեղենների առաջին կազմակերպված մատակարարումները, որոնք պետք է մասնակի փոխարինեն թուրքականներին, որոնց վրա ներկրման արգելք է սահմանված, գրում է «Կոմերսանտը»:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կինն ու որդին մի քանի ժամ եղել են Բրյուսելի օդանավակայանի տերմինալում, որտեղ այսօր տեղի է ունեցել ահաբեկչություն: Քաղաքական գործչի ընտանիքը հասցրել է թռչել պայթյունից մի քանի ժամ առաջ: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
Ոստիկանությունը «Կալաշնիկով» ինքնաձիգ է հայտնաբերել Բրյուսելի օդանավակայանում հարձակում գործած անձանցից մեկի մարմնի մոտ, հայտնում է Reuters-ը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Բրյուսելում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 34-ի, հայտնում է Reuters-ը:
«Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյում իրականացված ողբերգական պայթյուններից հետո Բրյուսելում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է երկրի բոլոր պատկան մարմինների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց դեսպանատան խորհրդականը, ով նաև տեղեկացրեց, որ դրությունը լարված է, և դեսպանն այս պահին չի կարողանա զրուցել 168.am-ի հետ:
Նյու Յորքի ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝ կապված Բրյուսելի ահաբեկչությունների հետ, տեղեկացնում է CBS New York-ը:
Բրյուսելում տարհանվել է թագավորական պալատը, հայտնում է RTBF-ն:
Եվրահանձնաժողովը Բրյուսելի ահաբեկչություններից հետո աշխատակիցների համար անվտանգության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է «դեղինից» մինչև «նարնջագույն», Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։
Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել գունավորել Էյֆելյան աշտարակը բելգիական դրոշի գույներով, հայտնում է BFM TV-ն:
ԴԱԻՇ-ի զինյալների կողմնակիցները ողջունել են Բրյուսելի պայթյունները, որոնց հետևանքով սպանվել է ավելի քան մարդ, հայտնում է Reuters-ը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները Բրյուսելի ահաբեկչությունների մասին հայտարարության ժամանակ: Նա ստիպված է եղել ընդհատել է մամուլի ասուլիսը, հայտնում է RIA Novosti-ն:
Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, տեղեկացնում է Reuters-ը: