Ադրբեջանի զինվորական դատախազությունը շարունակում է քննել մայիսին բացահայտված «Լրտեսական» խմբի գործը
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է քննել ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում «Հայաստանի համար լրտեսություն իրականացնելու» կասկածանքով ձերբակալված խմբի գործով քննությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
«Լրտեսների» գործի քննության ընթացքի մեջ լինելու մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ գեներալ-մայոր Իլգար Մուսաևը:
Ընթացիկ տարվա մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարությունն ու պետական անվտանգության ծառայությունը հայտնել էին, որ մի խումբ զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում են հայկական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:
Այս գործով ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 9 անձ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այս 9 անձանցից ոչ ոք ներկայումս կենդանի չէ և նրանց նկատմամբ իրականացվել է արտադատարանական մահապատիժներ: