Իրանում առնվազն 11 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Առնվազն 11 ուղեւոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տուժել է 28 մարդ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղի ճանապարհային ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան, վթարի է ենթարկվել Քերեջ-Սարի երթուղով ընթացող մարդատար ավտոբուսը:

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը շարժվում էր ժամում 50 կիլոմետր թույլատրված արագությամբ: Միջադեպի պատճառը պարզվում է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930