Հիշեցնենք, որ այսօր մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավակայանում պայթյուններին զոհ է գնացել 23 մարդ:
Բելգիան փակում է Ֆրանսիայի հետ սահմանը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այս մասին հայտնում է իր Twitter-ում CBS12 News-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել այսօր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է TASS-ը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
Սոմալիում ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալները հարձակվել են ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 73 զինծառայող, հայտնում է Press TV-ն:
Բելգիայի մայրաքաղաքում տարհանել են երկրի վարչապետի գրասենյակի եւ Բելգիայի համերկրային խորհրդարանի շենքերում գտնվող մարդկանց: Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը:
Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյում իրականացված պայթյուններից հետո Բրյուսելում ՀՀ դեսպանատանը բացվել է թեժ գիծ ՀՀ քաղաքացիների համար:
Ուղիղ միացում՝ Բրյուսելից:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում անվտանգությունն ուժեղացվել է: Համապատասխան որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են որոտացել, հայտնում է LifeNews-ը:
Թևան Պողոսյանը Բրյուսելից տեղեկացրեց, որ նիստի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Պատվիրակության անդամների հետ ամեն ինչ նորմալ է:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով տարաձայնությունները դեռևս խոչընդոտներ են Կուբայի ու Միացյալ Նահանգների կապերի ամրապնդման համար:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել Բելգիայի ժողովրդին` Բրյուսելում մարտի 22-ին որոտացած պայթյունների առնչությամբ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
«Առայժմ զոհվածների և վիրավորների անուններ չեն հրապարակվել, բայց մենք հետևում ենք զարգացումներին: Այժմ քաղաքում լարված իրավիճակ է, ամբողջությամբ փողոցներում ոստիկանության և շտապ օգնության ծառայության ավտոմեքենաներ են: Ինչպես գիտեք, և’ օդանավակայում է պայթյուն գրանցվել, և’ մետրոյում: Քաղաքում մետրոյի գործունեությունը ժամակավորապես դադարեցվել է, հասարակական տրանսպորտը կանոնավոր կերպով չի աշխատում: Բնակիչներին կոչ է արվում զգուշություն ցուցաբերել»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
i24news-ի թղթակիցը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հայտնում է, որ Բրյուսելի մետրոյում չորրորդ պայթյունն է տեղի ունեցել:
Բրյուսելի օդանավակայանում ոստիկանությունը հայտնաբերել է մահապարտ ահաբեկիչների 3 «չօգտագործված» գոտիներ, հայտնում են բելգիական լրատվամիջոցները:
«Բրուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայանի շենքը էվակուացվում է: Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի Շումանի հատվածում: Օդանավակայան մի գնացեք, խցանումներ մի ստեղծեք: Առաջնայնությունն է օգնությունը զոհերին և անվտանգություն: Բրյուսելի մետրոյի բոլոր կայարանները փակվում են»,- մի քանի րոպե տարբերությամբ այս գրառումներն է կատարել դեսպանությունն իր էջի միջոցով:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է հրավիրել առանցքային նախարարների հետ Բրյուսելի ահաբեկչություններից հետո, հայտնում է Ելիսեյան պալատը:
Եվս մեկ պայթյուն է որոտացել Բրյուսելի մետրոյի Շումանի կայարանում, հայտնում է Euronews հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների հետ սերտ կապերի մեջ գտնվող եւ 2013 թվականի դեկտեմբերի 1-25-ին Թուրքիայում աղմուկ հանած անօրինականությունների եւ կաշառքի հետաքննություններում առանցքային անուն հանդիսացած ադրբեջանցու արմատներով իրանցի գործարար Ռզա Սարաֆը, ով հանդիսանում է Իրանի եւ Թուրքիայի քաղաքացի:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում որոտացած երկու պայթյուններից հետո, որոնց հետևանքով հաղորդվում է 17 մարդու մահվան մասին, նոր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ պայթյուն է որոտացել նաև Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում:
Բելգիայի կառավարությունը Բրյուսելի օդավակայանում որոտացած պայթյուններից հետո երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ առաջին պայթյունի ձայնը լսելի է եղել տերմինալի մուտքից 200 մետր հեռավորության վրա, երկրորդ պայթյունը՝ ավելի մեծ ուժգնությամբ, որոտացել է հենց տերմինալի շենքում, հայտնում է LifeNews-ը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացած պայթյուններին հաջորդող իրադարձությունները Բյուսելում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում են: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Բյուսելում ՀՀ դեսպանությունը հետևում է զարգացումներին: Նորությունների մասին կտեղեկացնենք»,- գրել է նա:
Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում որոտացել են պայթյուններ, սակայն դեռ չի հաստատում ահաբեկչության փաստը, գրում է Politico թերթը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նվազագույնը 11 մարդ է սպանվել ու տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Բրյուսելի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է զգալի կրճատի ՆԱՏՕ-ի վրա արվող ծախսերը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի իրավական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի խմբի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք այլ կոնգրեսականների և սենատորների ներկայացրել է 2017թ. ԱՄՆ կողմից տրամադրվող արտաքին օգնության շրջանակներում ամերիկահայ համայնքի առաջնահերթությունները:
Ահաբեկչությանը հակազդելու անսպասելի մարզումներ են անցկացվել Արևմտյան ռազմական շրջանի զորամասերում ու միավորումներում, որոնք տեղակայված են Մերձմոսկվայի չորս կայազորների տարածքում։