Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ընտրել են տարվա բառը

Անգլերեն լեզվի առաջատար բառարաններից մեկը՝ բրիտանական Collins English Dictionary-ը, հայտարարել է 2017 թվականի բառակապակցությունը. այն «ֆեյքային նորություններ» (fake news) արտահայտությունն է: 2016 թվականից այս բառակապակցության գործածման հաճախականությունն ավելացել է 365 տոկոսով։

Բառակապակցությունը, որը Collins-ը մեկնաբանում է որպես «ստահոդ, հաճախ սենսացիոն տեղեկատվություն, որը տարածվում է լրատվական հաղորդագրությունների տեսքով», տեղ կգտնի բառարանի հաջորդ տպագիր տարբերակում:

«Ֆեյքային նորություններ» արտահայտությունը հաճախ է օգտագործում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, ամերիկյան ԶԼՄ-ների վերաբերմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930