
Մոսկվայում բռնկել է Պուշկինի անվան ԿՊԹ-ի անձնական հավաքածուների թանգարանի տանիքը

Մոսկվայի կենտրոնում այրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների թանգարանի տանիքը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:
«Վոլխոնկա փողոցի թիվ 10 շենքում, որտեղ գտնվում է Ա.Ս.Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների բաժինը, բռնկել է տանիքը: Թանձր սեւ ծուխ է բարձրանում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Կատարվում է տարհանում: Արտակարգ ծառայություններում պարզաբանել են, որ այրվող երկհարկանի շենքը գտնվում է Պուշկինի անվան ԿՊԹ-ի հիմնական շենքի կողքին: Պատահարի վայրում աշխատում են տասը հրշեջ-փրկարակական ստորաբաժանումներ: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: