«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև, որոնք արդեն շատ կյանքեր են խլել»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ և ՖԲՀ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում
Եվրանեսթի բյուրոյի կողմից ընդունված ուղերձի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը՝
12…Վերջապես, մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ, որոնք արդեն շատ կյանքեր են խլել, կոչ ենք անում երկու կողմերին, իրենց քաղաքացիների շահերից ելնելով, հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը չունի ռազմական լուծում՝ բովանդակային բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն եւ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ երկխոսության միջոցով։ Մենք վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների հաշտարար ջանքերին, ներառյալ Նախագահների մակարդակով, որոնց հիմքում են 2009 թվականի ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան։
Խնդրում եմ օգտագործել և տարածել»: