Իրանն ավելացրել է նավթարդյունահանումը՝ մինչև օրական 3,8 միլիոն բարելի, հայտնում է Bloomberg-ը:
150 ՏՏ մասնագետներ ու 40 ընկերություններ միավորվել են Ադրբեջանի ռազմատեխնոլոգիաները չեզոքացնելու համար:
«Դա կլինի մի փուլ, որտեղ Ադրբեջանը ինչ-որ իմաստով կստանա այն մոտեցումը, որը միշտ ցանկացել է: Այսինքն, Ադրբեջանը դա կհամարի բանակցային գործընթացի ավարտ, քանի որ կարգավիճակը հայաստանյան կողմից որոշվել է, և իրենց խնդիրն է լինելու՝ ինչպես գործել նման պայմաններում»,- նշեց Մարգարովը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը հակազդելու նպատակով որոշել է երկրի Արևմտյան ռազմական օկրուգում ստեղծել երկու նոր դիվիզիա, ևս մեկն ստեղծվելու է Հարավային ռազմական օկրուգում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Երեք երեխաների հաջողվել է հրաշքով ողջ մնալ Հարավային Կորեայի Փենթեքի նահանգում բնակելի տներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ:
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարձակում սկսելուց առաջ պետք է լուրջ հաշվարկներ անի, որովհետև, օրինակ, մայիսի 9-ին ևս մեկ հարձակում սկսել ու կրկին պարտվել, չեմ կարծում, որ սա մտնում է Ադրբեջանի պլանների մեջ: Նրանք պետք է վստահ լինեն, որ հարձակվելու դեպքում կարող են ինչ-որ հաջողության հասնել, իսկ դա որևէ մեկը չի կարող երաշխավորել: Իսկ ապրիլյան չորսօրյա պատերազմը նրանց համար վառ օրինակ է, որ հաջողության հասնելն այդքան էլ հեշտ չէ»,- նշեց Մարգարովը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռին, մնում են տարածաշրջանի երկու կարևոր պետությունները ու միմյանց կարիքն են զգում:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը, ինչպես տեղեկացնում է «ԱզերԹաջը», հայտարարել է, թե Իրանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Եթե ինչ-որ մեկն ասում է թե Պեշմարգան զենքի բացակայության պատճառով է լքել եզդիներին ու Շանգալը, ապա կասեմ դա չի համապատասխանում իրականությանը: Իրենց ունեցած զենքերի պաշարով նրանք կկարողանաին պաշտպանել Շանգալն ամիսներով և թույլ չէին տա ԻՊ-ը ներխուժի քաղաք: Իմ կարծիքով՝ եզդիներին դավաճանել են, քանի որ փաստացի Պեշմանրգան առանց մարտի հետ քաշվեց, թողնելով մեզ ԻՊ-ի ձեռքում: Որ տեսանկյունից էլ նայենք՝ այս ամենը կոչվում է դավաճանություն: Նրանք դավաճանեցին ու վաճառեցին եզդի ժողովրդին:
Եթե հայկական կողմը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ապա այդ դեպքում կխախտվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները:
Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է ցամաքային ռազմական օպերացիա սկսել Սիրիայում: Այս մասին Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Սենատոր Թեդ Կրուզը՝ Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի միակ իրական մրցակիցը ԱՄՆ նախագահական քարոզարշավում, հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարից, հայտնում է BBC-ն:
Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է միայնակ ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Հասկանալի է, որ այնտեղ բախումը լինելու է ոչ միայն/ոչ թե Ասադի զորքերի, այլ նաեւ Ռուսաստանի հետ:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ շարքային Ամրահ Այդըն օղլու Յուզբեկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել աշխատանքի չներկայացած և նիստերին չմասնակցող պատգամավորներին մանդատից զրկելու մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Սամարայի երկրամասի Սիզրան քաղաքի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի գնդապետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի զանգվածային սպանության մեջ կասկածվողների ձերբակալությունը:
Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը հյուրանոցա-ռեստորանային համալիրում հանդիպման ժամանակ ձերբակալել է հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող 12 անձի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինին:
Արևմտյան Վիրջինիան դարձել է Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից տեղեկացնում են, որ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլը հայտարարել էր ն ահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս, համապատասխան հռչակագիր է ընդունել:
Գերմանացի հաղորդավար և երգիծաբան Յան Բեմերմանը, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծություն էր կարդացել, սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հայտնում է Zeit պարբերականը:
Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի զարգացման միջազգային կոմիտեն պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել Բրիտանիայում արտադրված զենքի՝ Եմենի խաղաղ բնակչության նկատմամբ հնարավոր կիրառությունը պարզելու համար, հայտնում է BBC-ն:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
Փարիզի բնակիչ, 44-ամյա ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարդը դատի է տվել նախկին գործատուին եւ բարոյական վնասի համար 360 հազար եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում ձանձրալի աշխատանքի համար, տեղեկացնում է Telegraph-ը:
Ադրբեջանի Շեքի (Նուխի) քաղաքից դեպի հյուսիս Քիշ գյուղում գտնվող 4 դարի հայկական եկեղեցին այդտեղ այցելող զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես աղվանական: Քիշ անվանունն առաջացել է ադրբեջաներեն «քեշիշ»` տերտեր բառից:
Մամեդովը դարձյալ հայկական կողմին մեղադրել է «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետևելու, ՄԱԿ-ի բանաձևերն արհամարհելու» մեջ:
Հայկական կողմին, ըստ մեր աղբյուրների, չի հաջողվել վերացնել հարաբերություններում վերջին տարիներին պահպանվող անվստահության մթնոլորտը, ավելին, հայկական կողմի պահվածքը բանակցային գործընթացում նորանոր հարցեր է առաջացնում։
Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգենյան գոտու երկրների համար վիզային սահմանափակումները չեղյալ հայտարարելու օրենքը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) անդամները, որոնք կաջակցեն «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ահաբեկիչներին, կզրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Պարբերականի տեղեկություններով՝ այդ հարցով պաշտոնական առաջարկություն Գերմանիայի կառավարությունը կանի արդեն հուլիսին: Այն ներառելու է եվրոպական միասնական գլխավոր շտաբի ստեղծման պլաններ՝ ԵՄ գործողությունները կոորդինացնելու համար, ինչպես նաև ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության ստեղծում և օգտագործում:
Ադրբեջանի կառավարությունը 2003 թվականից արդյունահանող արդյունաբերության շահագործումից վաստակել է 73 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, հայտարարել է Համաշխարհային բանկի՝ Ադրբեջանի հարցերով մենեջեր Լարիսա Լեշչենկոն: