Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) արտահերթ համագումարում, որը կայանալու է մայիսի 22-ին:
Թուրքիայի վարչապետի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, հայտնում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին, հայտնում է TASS-ը:
Ռուսական РБК-ն իր հոդվածում անդրադարձել է այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: Հոդվածում նշվում է, որ օրենքի նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Բելառուսը պատրաստ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ քննարկել իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն, միաժամանակ, առաջնորդվելու է իր ազգային շահերով, այսօր Մինսկում լրագրողներին ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ադրբեջանի նավթային ու գազային եկամուտներն այս տարի կկազմեն մոտավորապես 5 միլիարդ դոլար
Մոսկվան հաշվարկում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել բավական փխրուն զինադադարը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novoati-ն:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը բացակայում է: Նման կարծիք է հայտնել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ջեմիլ Էրտեմը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության մեջ հնարավոր է նկատել «նեոօսմանյան ձգտումներ»:
«Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ շատ շուտով Դավութօղլուն հրաժարական կտա։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստ կհրավիրի, կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության համագումար, և ինքը՝ որպես կուսակցության նախագահ, չի առաջադրվի։
«Իզվեստիան», հղում կատարելով հայկական դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, գրում է, թե հաշվի առնելով ապրիլյան «քառօրյա պատերազմը»՝ Հայաստանի ղեկավարությունը շատ է ռիսկի դիմում, «եթե որոշի ընդունել նման հայրենասիրական օրենքի նախագիծ»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունում տիրող տարաձայնությունների պատճառով կարող է հրաժարական ներկայացնել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նոր միջոցառումներ է անցկացնում հավելյալ պահեստային ուժեր ստեղծելու, ինչպես նաև hամալրելու այն զինամթերքի պաշարը, որը ծախսվել է հայկական զորամիավորումների դեմ գործողությունների ժամանակ:
Անցած գիշեր Ադրբեջանի Գյանջա քաղաքի սրճարաններից մեկում ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով 2 մարդ է սպանվել, 3 մարդ վիրավորվել է, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Իսրայելում ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստեչին, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հայտնի են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները, գրում է թուրքական Milliyet թերթը:
Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, երեկ Պրահայում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 30 թռչող սարք, այդ թվում՝ բոլոր «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները:
Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է:
Կենտրոնական Ասիայի երկրներից մի խումբ քաղաքացիներ, որոնք պլանավորում էին մոսկովյան տարածաշրջանում մայիսյան տոներին ահաբեկչական ակտերի շարք իրականացնել, ձերբակալվել են անվտանգության դաշնային ծառայության կողմից: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակայնորեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների մտահոգությունը թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով:
ԱՄՆ-ում 2015 թվականին մահվան բոլոր դեպքերի երրորդ մասը (ավելի քան 250 հազար) ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բժիշկների սխալի պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է BMJ հանդեսում. դրա մասին համառոտ հաղորդել է The Independent հրատարակությունը:
Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահները՝ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ու ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
Ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղի շուրջ «էական և արդյունավետ բանակցությունների»։
Մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակել նաեւ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ»-ը, որն անդրադարձել է նաեւ Հայաստանին։
Մոտ ժամանակաշրջանում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում այս մասին է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ճնշումը Ռուսաստանի նկատմամբ չպետք է թուլացնի ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջան՝ վերջերս ձեռք բերված համաձայնությունների համաձայն:
Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:
Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառությունը դադարեցնելն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ գլոբալ առումով ցանկալի է, բայց թե տնտեսապես որքանո՞վ է նպատակահարմար՝ զուտ հաշվարկների հետ է կապված:
Համաձայն Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի վճռի՝ սնունդի գողությունը՝ քաղցը հագեցնելու նպատակով, այլևս այդ երկրում չի հանդիսանում հանցագործություն, գրում է Daily Mail-ը: