
Սիրիայում 120 զինյալներ վայր են դրել զենքը ազգային հաշտության ծրագրի շրջանակներում. SANA

Սիրիայի Հոմսի նահանգում Ռաստան բնակավայրից եւ Թալբիսա քաղաքից 120 զինյալներ վայր են դրել զենքը ազգային հաշտության ծրագրի շրջանակներում:
Այդ մասին հայտնել է Սիրիայի SANA ազգային գործակալությունը: «Կարգավորված են Հոմսի նահանգի հյուսիսի Ռաստան բնակավայրից եւ Թալբիսա քաղաքից 120 զինյալների գործերը»,-գրում է գործակալությունը: Նշվում է, որ զինյալները որոշում են զենքը վայր դնել մշտապես տարվող քարոզչական աշխատանքի շնորհիվ:
Նահանգում տարածում են թռուցիկներ, ինչպես նաեւ sms-հաղորդագրություններ են ուղարկում «զենքը վայր դնելու, ճիշտ ճանապարհի վրա կանգնելու եւ համաներումից օգտվելու կոչով, որն իրականացնում է Սիրիայի կառավարությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: