Հազարավոր զինվորներ, ինչպես նաեւ տասնյակ միավոր տեխնիկա են կենտրոնացրել Փենյանի արեւելյան ծայրամասում գտնվող Միրիմ հին օդաթռիչքարանում, որտեղ վերջին տարիներին զորահանդեսների նախապատրաստում է անցկացվում:
Ճապոնական ծովում ռուսական «Վոստոկ» ձկնորսական նավը, որի վրա 21 մարդ է եղել, անհետացել է:
Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն ուշաթափվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակներում կայացած բանավեճերի ժամանակ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 25-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։
«Ադրբեջանը ստիպված գնում է որոշակի քայլերի՝ ուղղված Կասպրչիկի խմբի ընդլայնմանը, որն իրեն ձեռնտու չէր, և այդպես են արտահայտում իրենց դժգոհությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով անցած գիշեր հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին։
Միլանի արվարձանում գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել տասը մարդ:
«Մենք մշտապես նշում ենք, որ Ադրբեջանի քաղաքականությունն ահաբեկչական է, իսկ ահաբեկչությունը տրամաբանություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով երեկ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ:
60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ եւ The Fall փոսթ-փանք խմբի վոկալիստ Մարկ Էդվարդ Սմիթը:
Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:
Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով:
Արցախի և Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հետախուզադիվերսիոն ներթափանցման վերջին փորձը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումներից:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը վստահ է՝ Թուրքիայում տիրող ազգայնականության թեժ մթնոլորտի պայմաններում հասկանալի է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից արված հայտարարությունը թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողությանն աջակցելու վերաբերյալ:
Չորրորդ օկրուգի ֆեդերալ տարածաշրջանային դատարանը (TFR-4) հունվարի 24-ին երկրորդ ատյանում հաստատել է մեղադրական դատավճիռը, որը կայացվել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գործով:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է իր մասնակցությունը պետության ղեկավարի նոր ընտրություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Աֆրին նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ջուլիան Ասանժի բուժզննում կատարած բժիշկները հայտարարել են Էկվադորի դեսպանատանը նրա հետագա գտնվելու վտանգի մասին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Գվատեմալայի արեւմուտքում մարդատար ավտոբուսն ընկել է անդունդը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուղերձ են հղել ողջ կորեական ազգին՝ կոչ անելով թուլացնել ռազմական լարվածությունը Փենյանի եւ Սեուլի միջեւ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում:
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի երկրորդ օրն անցել է գլոբալացման նշանաբանի ներքո:
Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:
«Մեծ պարիսպ» կհայտնվի ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան Ինքնավար Տարածաշրջանում:
Բրիտանացի ոստիկաններն այցելել են միայնակ ծերունուն, որը կողոպտման զոհ էր դարձել, եւ նրա համար արտասովոր նվեր են արել: Տեսանյութը հրապարակված է Մանսֆիլդի (Նոթինգեմշիրի կոմսություն) ոստիկանական վարչության Facebook-ում։
Ֆրանսիացիների մեծամասնությունն առաջվա պես ռադիոն է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր:
Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագետներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարվում է մտքի ուժով:
Յարովսլավլում ավտոմեքենան փողոցի անցումում վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչից հետո վերջինս անխռով ոտքի է կանգնել եւ շարունակել ճանապարհը:
Պեկինի իշխանությունները մտադիր են մինչեւ 2018 թվականի վերջը փակել քաղաքի սահմանագծում գտնվող շուրջ 500 ձեռնարկություններ:
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար է ընտրվել Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) գրեթե մեկ միլիարդ եվրոյով տուգանել է Qualcomm կապի անհաղորդալար միջոցների մշակման եւ հետազոտության ընկերությանը, որն Apple-ի մատակարարն է: