Բաժիններ՝

Ֆրանսիան հրաժարվել է ընդունել Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսը

Ֆրանսիան հրաժարվել է Expo-2025 համաշխարհային ցուցահանդեսն ընդունելու մտադրությունից: Այդ մասին գրել է Journal du Dimanche-ը: Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը ցուցահանդեսի կազմկոմիտեին հղած նամակում նշել է, որ այդ որոշումը հիմնավորվել է նախեւառաջ ֆինանսական պատճառներով:

Մասնավորապես, նա մատնանշել է «կառուցվածքային դեֆիցիտը», ինչպես նաեւ բիզնես-գործընկերների անբավարարությունը, որոնք անհրաժեշտ են միջոցառման կազմակերպման համար:

Ֆրանսիան Expo-2025-ի անցկացման հայտ էր ներկայացրել 2017 թվականի սեպտեմբերի վերջին: Դրանում նշվում էր, որ ցուցահանդես կարող է այցելել 35 միլիոնից մինչեւ 65 մլն մարդ: Միլանում անցկացված Expo-2015 է այցելել 20 մլն մարդ:

Ֆրանսիայի հրաժարումից հետո Expo-2025-ի անցկացման իրավունքին հավակնում է երեք երկիր՝ Ռուսաստանը, Ճապոնիան եւ Ադրբեջանը, նշում է Deutsche Welle-ն: Հաղթողը կհայտարարվի 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս