Կրեմլին «հաստատ հայտնի է», որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սու-24»-ի հետ կատարվածին, հնարավոր է, այսօր գնահատական կտա, հայտնում է TASS-ը:
Թուրքական ավիացիան իրականացրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հերթական ռմբակոծումը, հայտնում է Reuters-ը:
Թուրքական CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է:
«Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Կրեմլում աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է պատրաստում՝ կապված Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման առնչությամբ, հայտնում է «Говорит Москва»-ն:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
Համացանցում շարունակում են հայտնվել տեսանյութեր, որոնցում երևում են սիրիա-թուրքական սահմանին ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման կադրերը:
Ռուս լրագրողների խումբը Սիրիայի Սալմա քաղաքից ոչ հեռու հարձակման է ենթարկվել: Տվյալների համաձայն՝ լրագրողները 3 ավտոմեքենայով ուղևորվել են Սալմայի մոտակայքում գտնվող Ալ Զուաեկ բարձունք, որը մի քանի օր առաջ սիրիացի զինվորականները թեժ մարտերից հետո զբաղեցրել էին, հայտնում է LifeNews-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման մասին:
Սիրիայում կործանված ռազմական ինքնաթիռը եղել է ռուսական, հայտնում է Haberturk-ը: Նշվում է, որ օդաչուն կատապուլտի է դիմել ինքնաթիռից:
Սիրիայի տարածքում կործանված ռազմական ինքնաթիռի կործանման ճշգրիտ տեղի մասին, որը, նախնական տեղեկություններով, պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, հակասական տեղեկություններ են շրջանառվում:
Անհայտ ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական Haberturk TV-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի՝ սպանվել է 3 ոստիկան ու մահապարտ-ահաբեկիչը: Տուժել է ևս 12 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան ու 2 անցորդ:
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է պարզել, թե ովքեր են օգնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը վախեցնել վրացիներին:
ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի հրավերը կուղարկվի պարոն Փերիչեքին շատ կարճ ժամանակահատվածում` օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները:
«Առկա տեղեկությունը վկայում է այն մասին, որ ԴԱԻՇ, «Ալ- Քաիդա», «Բոկո Հարամ» ու այլ խմբավորումները նախկինի պես պլանավորում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել տարբեր տարածաշրջաններում»:
Ամերիկյան American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 174 ուղևոր, վթարային վայրէջք է կատարել Դոմինիկանայի «Սանտո-Դոմինգո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է Prensa Latina-ն:
3 մարդ է սպանվել ԱՄՆ Օհայո նահանգում՝ Կոլամբուսում, տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Եվս 1 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Այսօր պայթյուն է տեղի ուենցել Աթենքի կենտրոնում՝ գրասենյակային շենքի հարևանությամբ:
«Հատկանշական է, որ զեկուցողը արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան` զլանալով այցելել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նա կարող էր ծանոթանալ իր զեկույցի հիմնական առարկայի` Սարսանգի ջրամբարի իրավիճակին։ Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ: Այլապես նա չէր անտեսի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 18-ին դրական էին պատասխանել դրանից ընդամենը երկու օր առաջ ստացված` այնտեղ այց իրականացնելու գրավոր առաջարկությանը»:
ria.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Եգիպտոսի «Սինաե» համայնքի «Էլ Արիշ» հյուրանոցում երկու պայթյուն է տեղի ունեցել: Կա մեկ զոհ:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը, որը գտնվել է Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռում, տեղադրվել է 31A նստատեղի տակ:
Բրյուսելը կաթվածահար է ահաբեկչական սպառնալիքների պատճառով, որտեղ հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն՝ չորրորդ մակարդակ:
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի հարավային արվարձանում հայտնաբերել է մահապարտի գոտի՝ առանց պայթուցիչի:
Բելգիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների չորրորդ կասկածյալին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դոնի Ռոստովում 60-ամյա տղամարդը կասկածվում է 2000 թվականին ծնված որդու ու 1994 թվականին ծնված դստեր դաժան սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Վրաստանի պետական արտաքին պարտքի ծավալը ու պետական երաշխիքներով վերցված վարկերը, ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության 2015թ. հոկտեմբերի 31-ի տվյալների, կազմել է 4,2 մլրդ դոլար, գրում է Sputnik-ը:
Ինչպես հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային, սկսվել է Իրանին С-300-ներ մատակարարելու գործընթացը: