Բաժիններ՝

Գարո Փայլանը 18 ամիս անց Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն է ստացել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա հայտնել է, որ Դեմիրթաշին հանդիպելու թույլտվություն ստանալու համար արդարադատության նախարարությանն էր դիմել 18 ամիս առաջ: Եվ նոր միայն նախարարը համաձայնել է թույլ տալ նրան հանդիպել Դեմիրթաշին:

Մեջլիսի հայ պատգամավորը նշել է, որ պատրաստ է քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուին փոխանցել բոլորի ողջույնները, առաջարկները, հաղորդագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031