Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիտարկում է Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվեի անցկացման տարբերակը:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սկսում է իր վերջին միջազգային շրջագայությունը՝ որպես ԱՄՆ նախագահ: Ինչպես հայտնում են Սպիտակ տանը, 6-օրյա ուղևորությունը կմեկնարկի երկուշաբթի:
Կորեական ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ դատախազները պլանավորում են հարցաքննել Samsung Group-ի փաստացի ղեկավար Ջեյ Լիին և երկրի նախագահ Պակ Կին Հեին՝ կապված այն սկանդալի հետ, որը հարուցել էր երկրի նախագահի մտերիմ ընկերուհու միջամտությունը Հարավային Կորեայի պետական գործերին:
Միացյալ Նահանգների իշխանությունները նոյեմբերի 13-ին փակել են Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ ելնելով «անվտանգության միջոցառումներից»:
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը նախազգուշացնում է այն մասին, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը նախկինի պես սովորեցնում է գրոհայիններին ներկայանալ որպես փախստականներ և փախստականների ընդհանուր հոսքի միջոցով Եվրոպա հասնել, գրում է գերմանական Welt am Sonntag թերթը հոդվածում, որը նվիրված է 2015թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների զոհերի տարելիցին:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սպառնացել է Թուրքիայի իշխանություններին տուգանք կիրառող միջոցառումներով երկրում քաղաքական վիճակի զարգացումների լույսի ներքո, որտեղ վերջին օրերին տեղի են ունենում ընդդիմադիրների և լրագրողների զանգվածային կալանավորումներ:
Fox News հեռուստաալիքի հաղորդավար Մեգին Քելլին իր մեմուարների գրքում հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փորձերի մասին՝ նվերների օգնությամբ հասնել լրագրողների բարեհաճությանը:
Թուրքական ավիացիան «Եփրատի վահան» գործողության շրջանակում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 24 դիրք, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը:
Կոլումբիայի կառավարության ներկայացուցիչներն ու Հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները նոյեմբերի 12-ին Հավանայում ստորագրել են խաղաղության մասին նոր՝ վերջնական համաձայնագիր են ստորագրել:
Ներկայումս, այն կազում է տարեկան 400 հազար դոլար:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է իրեն զուսպ պահել սոցցանցերում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի հետազոտական ստորաբաժանման ղեկավար Նևին Նեյաքը ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտության համար մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմիին, հայտնում է Politico-ն:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Սանկտ Պետերբուրգ անվանոմը դժվարարտաբերելի է, այդ իսկ պատճառով առաջարկում է այն վերանվանել:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ 1 տարի առաջ ահաբեկչությունների հետևանքով սահմանված արտակարգ դրության ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի:
Ավելի վաղ 60-ամյա արտիստը հիվանդանոց էր տեղափոխվել ինսուլտի ախտանշաններով և գտնվում էր կոմայի մեջ:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան իրեն չի արտահանձնի Վրաստանի, որտեղ նրա նկատմամբ քրեական հետախուզություն է հայտարարված:
Փարիզի Bataclan համերգասրահում նոյեմբերի 12-ին մեկ տարվա վաղեմության ահաբեկչությունից հետո առաջին անգամ հրապարակային ներկայացում է բեմադրվել:
Պակիստանի Բելուջիստան նահանգի մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 52 մարդ, մոտ 100-ն ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջել Ֆարաջը դարձել է բրիտանացի առաջին քաղաքական գործիչը, որը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Բուլղարիայում նոյեմբերի 13-ին տեղի է ունենում երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը:
Alibaba-ն Ամուրիի օրն անցկացնում է սկսած 2009 թվականից, այն ժամանակ դրան մասնակցել է ընդամենը 27 ընկերություն: Նոյեմբերի 11-ն է ընտրվել այն պատճառով, որ այդ օրը բաղացած է 4 մեկից: Սկզբնապես դա ուսանողական տոն էր, երբ միայնակ պատանիները գնումներ էին անում, որպեսզի ինչ-որ կերպ սփոփեն իրենց:
«Ադրբեջանը Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո Հայաստանից զիջումների ակնկալիք է ունեցել»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Դոնալդ Թրամփից կպահանջվի 2 տարի՝ արտաքին քաղաքական հարցերում փորձ ձեռք բերելու համար: Ըստ Յունկերի, այդ ժամանակահատվածը կարելի է համարել «կորցված»:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը ցանկանում է երեխա որդեգրել Սիրիայից:
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:
Վերլուծաբանի կարծիքով, Դոնալդ Թրամփը բազմիցս է նշել, որ Մոսկվան կարող է ունենալ իր հատուկ շահերը որոշ տարածքներում եւ բացառված չէ, որ Հարավային Կովկասը նման տարածք համարվի, եթե նախագահ Թրամփը պայմանավորվածության գա նախագահ Պուտինի հետ.
Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնում է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:
Թուրքիայում Թրդստանի բանվորական կուսակցության (PKK) 18 անդամ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք պատրաստվում էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչություններ իրականացնել:
Սիրիական կառավարական զորքերը նոյեմբերի 12-ի առավոտյան կրակ են բացել Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Ռաշիդին թաղմասում առկա գրոհայինների ուղղությամբ: Այնտեղ է Հալեպի արեւմտյան հատվածում ահաբեկչական խմբավորումների վերջին հենակետը: