Բաժիններ՝

Միսուրիի լճում շրջվել է ուղևորներով նվակը. AP

Միսուրիի նահանգի Թայբլ Ռոք լճում հուլիսի 19-ին խորտակվել է ամֆիբիա-զբոսանավակը: Զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ նավակում եղել է 31 մարդ: Փրկվածներից մի քանի մարդ հոսպիտալացվել է: Ողբերգության վայրում աշխատում են ջրասուզակների խմբերը:

Տեղական իշխանություններն առայժմ չեն ճշտում, թե ինչն է եղել խորտակման պատճառը: Օդերեւութաբանները տեղեկացրել էին սաստիկ քամու մասին, որը տեղ-տեղ հասել է վայրկյանում 26,8 մետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://twitter.com/TheJasonBoat/status/1020149825063579653

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031