
ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման համար կպահանջվի ավելին, քան մի քանի ամիսը. Փոմպեո

ԿԺԴՀ-ի միջուկազերծումն զգալի ժամանակ կզբաղեցնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հյուսիսկորեացիները հավաստել են իրենց կողմնակցությունն այն հանձնառությանը, որը (երկրի առաջնորդ) Կիմ Չեն Ունն ստանձնել է Թրամփի հետ կայացած հանդիպմանը: Ոչ ոք պատրանքներ չի տածում այն բանի առիթով, թե դա (ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը) տեղի կունենա շաբաթներ կամ ամիսներ անց: Այդ նպատակին հասնելու համար ժամանակ կպահանջվի»,- արձանագրել է Փոմպեոն, որը, սակայն, չի ճշտել կոնկրետ ժամկետները: Նա նաեւ կրկնել է ԱՄՆ-ի նախագահի խոստումը, որ Կորեական թերակղզու լիակատար եւ ստուգման ենթակա միջուկազերծման դեպքում ԿԺԴՀ-ի ժողովրդին «պայծառ ապագա է սպասում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը հունիսին Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքներուվ ստորագրեցին համատեղ փաստաթուղթ: Այնտեղ, մասնավորապես, Փհենյանը հայտարարել է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծում հանձն առնելու պատրաստակամության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել է ի պատասխան ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ: Կողմերի մտադրությունները Սինգապուրի գագաթնաժողովի ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության մեջ չեն կոնրետացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: