
British Airways-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Գաթիվք օդանավակայանում. Telegraph

British Airways ավիաընկերության ինքնաթիռը հուլիսիի 20-ին վթարային վայրէջք է կատարել Լոնդոնի Գաթվիք օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հաղորդել էThe Telegraph թերթը:
Թերթի տվյալներով՝ Airbus A320 ինքնաթիռը Նեապոլից թռել է Լոնդոնի Գաթվիք օդանավակայան, սակյան վայրէջքը սխալ է կատարվել տեխնիկական սխալի պատճառով:
Դրա հետեւանքով փոխադրամիջոցը կանգ է առել թռիչքա-վայրէջքային գոտում, որտեղ էլ մանսագետները ստուգում են այն եւ վերացնում անսարքությունները:
«Այդ ընթացքում մեր թռիչքա-վայրէջքային գոտին ժամանակավորապես անմատչելի է մնում»,- մեջբերում է անում թերթը օդանավակայանի ներկայացուցչի խոսքից: Նշվում է, որ օդային նավահանգիստն առայժմ չի կարող այլ ինքնաթիռներ ընդունել արգելափակված թռիչքա-վայրԷջքային գոտու պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: