Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Մոսկվայի դատախազությունը կպարզի «Ռուսաստանի ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Դավիդյանի տնօրեն Յուրի Դենիսովին։
Իրանը Չինաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերից մեկում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։
Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ, այդ թվում՝ T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մատակարարմամբ։
«Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, աջակցել է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը որպես իշխող կոալիցիայի թեկնածու՝ դաշնային նախագահի պաշտոնում։
Բրիտանիան և Ֆրանսիան խափանել են ԵՄ երկրների արտակարգ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտնում է Financial Times-ը։
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել՝ կապված նախագահական ընտրություններում իր կուսակցության պարտության հետ, գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել, գրում է Christian Times Newspaper թերթը։
«Ես բավականին հայտնի եմ ամբողջ աշխարհում, ոչ միայն Ամերիկայում: Գրել եմ երեք գիրք, դրանք 25 լեզուներով թարգմանված են 40 երկրներում,- հայտնել Է միլիարդատիրոջ նախկին կինը:- Ես հայտնի եմ Իվանա անվամբ: Իրականում Թրամփ ազգանվան կարիքը չունեմ»:
Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս մասին հայտնել է լիբանանյան The Daily Star թերթը:
Եվրոպական հանձնաժողովը հետընթաց է արձանագրել է Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում, որն ընդունվել է նոյեմբերի 9-ին:
Կիևում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով պլանավորվում է փակել Կրեշչատիկ կենտրոնական փողոցը։ Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության Կիևի վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն։
Իրաքի իշխանությունները հայտնում են, որ նվազագույնը 6 մարդ է սպանվել Բաղդադի հարավում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցման հետևանքով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նախկին պետքարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերն Atlantic ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում ակնկալել է Հիլարի Քլինթոնի հաղթանակը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պահանջել են Մոսուլի արևելյան թաղամասերի բնակիչներից լքել իրենց տները և ուղևորվել քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ հետախուզական ծառայությունում իր աղբյուրին։
ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի միավորման հարցով բանակցությունների առաջին ռաունդից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ դա հարցի կարգավորման «վերջին հնարավորությունն է», հայտնում է գերմանական DW-ն։
Մոլդովայում և Բուլղարիայում նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն կամրապնդվեն, գրում է The Wall Street Journal-ը։
Եվրամիության երկրների արտգործնախարարներն ակնկալում են բավական սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից զբաղեցնելուց հետո, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվել Է հայտնել, թե ինքը կպահանջի արդյոք Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունը նրա մասնակցությամբ մի շարք նախընտրական սկանդալներից հետո:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շփումները մինչ նրա երդմնակալությունը։
Զապորոժիեում իրավապահները կարողացել են կանխել Հայաստանի քաղաքացու ինքնասպանությունը, հայտնում է տեղի «Вместе» պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին, համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 14-ին հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը կդադարեցնի երկխոսությունը Անկարայի հետ՝ դաշինքի անդամակցության վերաբերյալ, եթե երկրում վերականգնվի մահապատիժը, հարուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի դժգոհությունը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը հաղթանակել է երկրի նախագահական ընտրություններում։
Սոցիալիստական կուսակցությունից ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնը հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին, հայտնում է BBC-ն։
Եվրամիությունը մտադիր չէ փոխել Ռուսաստանի հարցով դիրքորոշումը, անգամ, եթե ԱՄՆ-ն փոխի իր տեսակետը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ արտակարգ հանդիպումից հետո։
Թրամփը խոստովանել է այդ մասին սերբուհու՝ Բաստիան Շվայնշտայգերի հետ ամուսնանալուց 3 տարի առաջ:
Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոնը որոշել է PR քայլ կատարել՝ ԱՄՆ նորընտիր նախագահի հաշվին: