Բաժիններ՝

Հելսինկիում Թրամփը գտավ Պուտինի հետ կառուցողական երկխոսության ուղին. Փոմպեո

Նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ – Ռուսաստան գագաթնաժողովում հաջողվեց հասնել առաջադրված նպատակներից մեկին. ուղի գտնել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մի շարք առավել հրատապ հարցերի շուրջը կառուցողական երկխոսության համար: Հուլիսի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Նախագահին (Թրամփին) հաջողվեց հասնել (գագաթնաժողովի) նպատակներից մեկին. ստեղծել միջոց, որը երկու խոշոր տերությունների ղեկավարներին թույլ տա դրական եւ կառուցողական երկխոսություն վարել կարեւոր թեմաների շուրջը»,- նշել է Փոմպեոն:«Կան մի շարք հարցեր, որոնցում մեր երկու երկրների շահերն ու արժեքները տարբերվում են, եւ նախագահը շատ անհանգստացած է դրանից»,- հավելել է նա:

Պետքարտուղարը նաեւ հավաստել է, որ հանդիպմանն «առաջընթաց ձեռք բերվեց ահաբեկչությանը հակազդելու գործում ավելի սերտ համագործակցության ճանապպարին»: «Ձեռնարկվեցին ջանքեր միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցի քննարկում սկսելու համար՝ դրանց տարածումը կանխելու նպատակով: Քննարկվեցին շատ բաներ, որոնք պահանջվում է շատ լուրջ մշակել»,- նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031