ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:
Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը:
Բելառուսի կողմից իրենց համազարկային «Պոլոնեզ» համակարգերի վաճառքն Ադրբեջանին սրել է Մինսկի ու Երևանի միջև հարաբերությունները. այս մասին «Եվրառադիոյին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Ադրբեջան:
«Այո, պատահում են տակտիկական մանևրներ, անխոս պատահում են, բայց երկակի ստանդարտնե՞ր խաղալ: Բայց կներեք, գիտեք, մենք էլ այդքան չենք ցանկանում մեր զինծառայողներով պաշտպանել Փաշինյանի և իր խմբի շահերը: Թող իրենք պաշտպանվեն, Աստծու սիրուն»:
Թուրքիայում հուլիսի 19-ից սկսած, տեղական ժամանակով 01։00-ից, դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել էր 2016թ ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր հետո՝ հուլիսի 21-ին։ Այնուհետև այն երկարաձգվել էր 7 անգամ։
Չինաստանի իշխանությունները դեմ են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ կշարունակեն մեացնել այդ մերձավորարեւելյան երկրրի հետ համագործակցությունն առեւտրի եւ տնտեսության բնագավառում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում:
Կանադայի ռազմածովային ուժերի HMCS Ville de Quebec ֆրեգատը Միջերկրական ծովում մարտական հերթապահությունում կփոխարինի HMCS St. John’s ֆրեգատին, որը վերջին կես տարում այստեղ է գտնվում ՆԱՏՕ-ի միավորումների կազմում:
Վաշինգտոնում ձերբակալված 29-ամյա Մարիա Բուտինային երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել լրտեսության, մասնավորապես՝Ռուսաստանի կառավարության գաղտնի գործակալը լինելու համար:
Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման լիակատար դադարեցմանը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Աարարտ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կենտրոնակայան՝ հանդիպելով ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը:
Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է շուրջ երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը:
Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը մերժել է երկրի՝ դատապարտված նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ հոկտեմբերին բարձրագույն պետական պաշտոնի համար վերստին իր թեկնածությունը քվեարկության դնելու հնարավորությունը վաղօրոք մերժելու պահանջով հայցը:
Իսպանիայի Iberia ավիաընկերությանը պատկանող Airbus A340-642-ն արտակարգ վայրէջք է կատարել Մեքիկոյի մայրաքաղաքում:
Հուլիսի 18-ին՝ ժամը 21:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր:
«Կարծում եմ` ԵՄ-ի դիրքորոշումը նման իրավիճակներում շատ պարզ կերպով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: ԵՄ-ն բաց է քննարկումների համար»:
«Նման հանդիպումների ընթացքում ուղղակիորեն կարող է շրջանցվել ԼՂ հակամարտությունը, իսկ անուղղակիորեն` ոչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը:
Նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է մնացել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից: Իր թվիթերում Թրամփը գրել է, որ Պուտինի հետ հանդիպումն ավելի լավն էր քան նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցությունները:
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել հուլիսի 11-ին ձերբակալել սկանդալային շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի գործը։ Նա կասկածվում է դրամաշորթության, լրտեսության, մանկապղծության և փողերի լվացման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:
Ամերիկացիների ավելի քան կեսը հավանություն չի տալիս Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:
Հունգարիան չի մասնակցի Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրին, որի տեքստը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հովանու ներքո կայացած բանակցությունների ընթացքում:
Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ քննարկելով նրա հետ միջազգային իրադրությունը, ինչպես նաև գործչին հրավիրելով Երևան՝ խորոված ուտելու:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ արդյունքներ» է ակնկալում ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայացած գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Հելսինկիում:
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել է 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է ժամանակավոր պաշտպանական միջոցներ ԱՄՆ-ի կողմից մետաղների մաքսերի սահմանման առնչությամբ:
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը հուլիսի 18-ին կալանել է բալիստիկ հրթիռ, որը հուսիթ-խռովարարներն («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներն) արձակել էին Եմենի տարածքից: