Բաժիններ՝

Հունաստանի նախագահը Միցոտակիսին կառավարություն կազմելու մանդատ տվեց

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսին կառավորություն կազմելու մանդատ է տվել: Այդ մասին ասված է պետության ղեկավարի վարչակազմի՝ հուլիսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը… հեռախոսով կապվել է «Նոր դեմոկրատիայի» նախագահ Կիրիակոս Միցոտակիսի հետ եւ նրան հանձնարարել կառավարություն կազմել՝ Սահմանադրության 37-րդ հոդվածին (պարագրաֆ 2) համապատասխան:

Ինչպես արդեն հայտարարվել է, վարչապետի պաշտոնի համար Միցոտակիսի երդմնատվության արարողությունը կկայանա հուլիսի 8-ին»,- նշված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031