Աֆղանստանում պայթյունի հետևանքով ոստիկան է մահացել
Աֆղանստանի արևելյան Նանգարհար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ականի պայթյունը տեղի է ունեցել Ջելալաբադ քաղաքում: Դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: