 
                        Չինաստանում ուղղաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել
 
                                    Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում երկու մարդ է մահացել քաղաքացիական ուղղաթիռի ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարզական թռիչքի ժամանակ: Ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու ընկել մոտակա ջրամբար: Հրահանգիչն ու սովորող օդաչուն տեղում մահացել են:
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Ընթանում է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        